Մթերքներ, որոնցից «վախենում» է անքնությունը
Անգլիացի ֆիզիոլոգ Ռիք Հեյը հայտնել է, թե որ մթերքներն են օգնում ազատվել անքնությունից։ Այս մասին հայտնում է Healthista կայքը։
Առաջին տեղում է կանաչ եւ սպիտակ թեյը։ Մասնագետը կարծում է, որ դրանում պարունակվող L-թեանինը հանգստացնում է նյարդային համակարգը։ Երկրորդ տեղում է երիցուկը։ Երիցուկի թեյը կանոնավոր կերպով օգտագործելու դեպքում օգնում է ազատվել անհանգստությունից։
Երրորդ տեղում է դարչինը։ Հեյը նշում է, որ մարդիկ գիշերներն արթնանում են արյան մեջ շաքարի մակարդակի տատանումներից։ Դարչինը թույլ է տալիս կայունացնել այդ ցուցանիշը, իսկ մարդիկ, որոնք 2-րդ տիպի շաքարախտով են տառապում, կարող են դարչինի միջոցով ազատվել շաքարի բարձր մակարդակից։
Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս օգտագործել, կոճապղպեղ, մարակույա, կիտրոն, բաոբաբի պտուղներ։ Դրանք հանգստացնում են նյարդային համակարգը։