Երկրային կյանքին հրաժեշտ տվեց Լեոնիդ Բրոնեվոյը
Կյանքի 89-րդ տարում մահացել է թատրոնի եւ կինոյի ռուսաստանցի ճանաչված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրոնեվոյը, որը հայ կինոսիրողին ավելի շատ հայտնի է Մյուլերի դերով՝ «Գարնան 17 ակնթարթները» կինանկարից։
Բրոնեվոյը ծնվել է 1928թ․ դեկտեմբերի 17-ին՝ բոլորովին այլ երկրում, բոլորովին այլ ժամանակներում։
Նա նկարահանվել է մոտ հիսուն ֆիլմերում, բայց եւ ոչ մեկում գլխավոր դերակատար չի եղել։ Այսուհանդերձ, նա ստեղծել է մի շարք վառ կերպարներ, որով հանդիսատեսը նրան հիշում է։ Նրա արտահայտությունները լայն տարածում են գտել։ Օրինակ, երբ «Գարնան 17 ակնթարթը» ֆիլմում ասում է՝ Շտիրլից, իսկ ես ձեզկխնդրեի մնալ։ Միշտ կհիշվի «Այդ նույն Մյունհաուզենը» ֆիլմում նրա հետեւյալ արտահայտությունը՝ Պատերազմը՝ պոկեր չէ, որ երբ ուզես հայտարարես։ Պատերազմը՝ պատերազմ է։ Այս ֆիլմում նա մարմնավորել էր Հանովերի դքսի կերպարը։ «Պոկրովյան դարպասներ» ֆիլմում էլ նա ասում է՝ Դրսում անձրեւ է, իսկ մեզ մոտ՝ համերգ։
Top-News.am