Փյունիկը խզել է պայմանագրերը երկու ֆուտբոլիստի հետ
Երևանի «Փյունիկը» խզել է պայմանագրերը երկու ֆուտբոլիստների հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Առաջին կեսի ավարտից հետո «Փյունիկը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը բրազիլացի ֆուտբոլիստ Վիլիան Արաուժո Դոս Սանտոսի և ռուս ֆուտբոլիստ Մաքսիմ Երմակովի հետ։
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին թիմին մատուցած ծառայությունների համար և մաղթել նրանց նորանոր հաջողություններ հետագա կարիերայում։