Անկարան պատրաստ է վճռական պատասխան տալ Թուրքիայի տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքներին. Էրդողան
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիան իր 81 նահանգներով ու 780.000 ք/կմ ընդհանուր տարածքով մի ամբողջություն է իրենից ներկայացնում։ Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ Էրդողանի՝ Անկարան պատրաստ է վճռական պատասխան տալ Թուրքիայի տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքներին։
«Որպես տեսանելի օրինակ կարող են ծառայել Թուրքիայի ռազմաօդային ուժերի գործողությունները տարածաշրջանում ահաբեկիչների դեմ»,- ընդգծել է Էդողանը։
Նա նշել է, որ Թուրքիայի թշնամիները փորձում են առավելագույն վնաս հասցնել Անկարային։
«Այդ սցենարի մաս են կազմում ԱՄՆ-ում Թուրքիայի քաղաքացիների դեմ դատավարությունները։ Թուրքիայի թշնամիներին ակտիվ աջակցություն են ցույց տալիս Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական շարժման աջակիցները»,- ասել է Էրդողանը։
«Ժողովուրդը պետք է իմանա, որ Թուրքիայի նկատմամբ հարձակումների, ստի ու կեղծիքի հոսքը միասնական սցենարի մաս է, որն ուղղված է թուրքական հասարակության պառակտմանը։ Բոլոր այդ փորձերը դատապարտված են ձախողման»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին: