Հայտնի են Եվրոպայում ամենաշատ վաճառվող մեքենաները (Լուսանկարներ)
Փորձագետները կազմել են Եվրոպայում ամենաշատ վաճառվող մեքենաների տասնյակը, հայտնում է «Ավտոստաստը»։
Վաճառքի առաջատարն է Volkswagen Golf–ը. այս տարվա 10 ամիսների ընթացքում վաճառվել է 452.1 հազար նմուշ։
Երկրորդ տեղում է Renault Clio–ն։ Ֆրանսիական այս մեքենան գնել է 304.5 հազար եվրոպացի։ Եռյակը եզրափակում է Volkswagen Polo–ն, որի վաճառքը 7.1 տոկոսով կրճատվել է՝ կազմելով 303.6 հազար նմուշ։
Լավագույն հնգյակում են նաեւ Nissan Qashqai–ն՝ 244.9 հազար, եւ Ford Fiesta–ն՝ 229 հազար։
Լավագույն տասնյակում են նաեւ Skoda Octavia, Ford Focus, Opel Corsa եւ Peugeot 208 մեքենաները։