Արցախում խթանում են ծնելիությունը
Արցախի Հանրապետությունում ծնելիության եւ բազմազավակության խթանման պետական ծրագրի շրջանակներում ընթացիկ տարվա ընթացքում պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվել է բնակարանների կառուցում, վերանորոգում, գնում եւ տրամադրում:
Արցախի քաղաքաշինության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր առմամբ, 2017 թվականի Արցախի պետական միջոցներով 6 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցում, վերանորոգում, գնում եւ տրամադրում ծրագրով` բնակարաններով կապահովվեն շուրջ 99 ընտանիքներ:
Նշված 99 բնակարաններից ներկայումս ընթացքի մեջ է 66-ը. որից`
Ասկերանի շրջան-8
Մարտակերտի շրջան-17
Մարտունու շրջան-7
Հադրութի շրջան-7
Շուշիի շրջան-1
Շահումյանի շրջան-9
Քաշաթաղի շրջան-17
Ընթացիկ տարում ավարտվել եւ շահագործման է հանձնվել 12 առանձնատուն.
Ըստ շրջանների` պատկերը հետեւյալն է.
Ասկերանիշրջան-1
Մարտակերտի շրջան-3
Հադրութի շրջան-2
եւ Քաշաթաղի շրջան-6
2017 թվականին բազմազավակ ընտանիքներին առանձնատների գնում-տրամամադրում կամ վերանորոգում ենթածրագրով բնակարանով ապահովվել են 21 ընտանիքներ::
Ստեփանակերտ քաղաքում իրականացվել է 6 առանձնատան գնում- տրամադրում եւ 4-ի վերանորոգում:
Ասկերանի շրջանում -2 բնակարանի գնում-տրամադրում.
Մարտակերտի շրջանում` 1բնակարանի գնում-տրամադրում.
Մարտունու շրջանում 3 տան գնում-տրամադրում եւ 1-ի վերանորոգում.
Շուշիի շրջանում` 1տան գնում-տրամադրում եւ 2-ի վերանորոգում.
Քաշաթաղի շրջանում-1տան գնում եւ տրամադրում:
Բազմազավակ ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագրից բացի «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագիրը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am