Էրդողանի թիկնազորին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, կան տուժածներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Գիրեսուն նահանգի Գյորելե շրջանում, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Տրապիզոնից շարժված ավտոբուսի վարորդը Գիրեսունում բախվել է մարդատար մեքենայի՝ լուսացույցի կարմիր լույսի տակ անցնելու փորձ կատարելիս:
Բանն այն է, որ գիրեսունցի վարորդը տեղյակ չի եղել, որ նշված ավտոբուսը պատկանում է նախագահական պալատին ու իրավունք ունի անցնելու կարմիր լույսով, ինչի պատճառով էլ չի զիջել ճանապարհը:
Նշվում է, որ դեպքի հետևանքով տուժել է թիկնազորի 4 անդամ, որոնք հոսպիտալացվել են, օգնության եկած տարածքի բնակիչների ջանքերով հաջողվել է փրկել նաև ոստիկանական վարժեցված շներին:
Հայտնի է, որ նախագահի թիկնազորին տեղափոխող ավտոբուսն ուղևորվելիս է եղել դեպի Համշեն: