Ադրբեջանի ԱԳՆ-ում առաջարկել են կազմել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է երկուշաբթի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ գաղափարները կան, հարկավոր է միայն դրանց արդյունքներով կազմել փաստաթուղթ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր գաղափարները սեղանին են: Հարկավոր է դրանցից հավաքել փաստաթուղթ, որն ընդունելի կլինի բոլորի համար… Մենք բոլորս գիտենք՝ որտեղ ենք և ինչպես պետք է առաջ շարժվենք»,- ասել է նա Բաքվում Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Մամեդյարովը հավելել է, որ իրավիճակը մնում է անկայուն և լարված:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է եռապատկվեն»,- նշել է ադրբեջանցի նախարարը: