Մեկ շաբաթում Երեւանում ծնվել է 414 երեխա
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից Top-News.am-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 414 երեխա՝ 206 տղա, 208 աղջիկ:
Միջին հաշվով այս ժամանակահատվածում մեկ օրում միջինը լույս աշխարհ է եկել 59.1 երեխա:
Top-News.am