Եղեգնաձորի թանգարանի աշխատակիցները խոշոր չափի գումա՞ր են յուրացրել
Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում, նախնական տեղեկություններով, յուրացում է եղել:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ իրավապահները տեղեկություններ ունեն, որ այս թանգարանի աշխատակիցներից մեկը տարիների ընթացքում խոշոր չափի գումար է յուրացրել: Խոսքն, ըստ նախնական տեղեկությունների, շուրջ 3 մլն դրամի մասին է: Կասկածյալների մեջ թանգարանի հաշվապահն է:
Հետաքրքիր է, որ այս թանգարանի տնօրենին վերջերս աշխատանքից ազատել են, քանի որ «պարզվել է»՝ համապատասխան դիպլոմ չունի:
Թե ինչ է իրականում կատարվում այս թանգարանում, կպարզի քննությունը: