Ոստիկանությունը «խանգարելու է» ֆրանսիական քաղաքների փողոցներում աղոթողներին
Ոստիկանությունը «խանգարելու» է նրանց, ովքեր աղոթելու են ֆրանսիական քաղաքների փողոցներում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոն, հաղորդում է RFI-ն:
«Փողոցներում աղոթք չի լինելու, մենք փողոցներում աղոթողներին խանգարելու ենք», - ասել է Ջերարդ Կոլոն:
Մարդիկ փողոցում ի նշան բողոքի են աղոթում: Քաղաքի կենտրոնում աղոթասրահը, ուր այցելում էր 3000-ից մինչեւ 5000 մարդ, մարտին փակվել է:
Քաղաքապետը պարզապես որոշել էր չերկարացնել շենքի վարձակալության ժամկետը եւ հավատացյալներին «խորհուրդ էր տվել» մեկուկես կիլոմետր հեռավորության վրա գտնվող մզկիթ այցելել: