Մուգաբեն համաձայնել է Զիմբաբվեի նախագահի պաշտոնից հրաժարական տալ
Ռոբերտ Մուգաբեն համաձայնել է Զիմբաբվեի նախագահի պաշտոնից հրաժարական տալ, իշխող կուսակցության շարքերից իր հեռացումումից մի քանի ժամ անց: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Իշխող կուսակցությունը Մուգաբեին 24 ժամ էր տվել հրաժարական տալու համար կամ նրան իմպիչմենտ էր սպասվում:
Աղբյուրի համաձայն՝ զինվորականները աշխատում են Մուգաբեի հրաժարականի վերաբերյալ: