Մարոկոյում մարդասիրական օգնության բաշխման ժամանակ առնվազն 15 մարդ է զոհվել
Մարոկոյում առնվազն 15 մարդ է զոհվել եւ առնվազն 40 մարդ վնասվածքներ է ստացել մարդասիրական օգնության բաշխման ընթացքում առաջացած հրշմտոցի պատճառով, հաղորդում է «ալ Ումք»-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Էս Սուվեյրայի արվարձաններում: Ըստ բժիշկների` զոհերի եւ տուժածների մասին տեղեկատվությունը նախնական է: Ըստ նրանց՝ զոհերը հիմնականում կանայք են: