Արքայազներ Ուիլյամն ու Հարին գաղտնի նկարահանվել են «Աստղային պատերազմներում»
Մեծ Բրիտանիայի թագաժառանգներ Ուիլյամն ու Հարին կայսերական գրոհայինների դերում գաղտնի նկարահանվել են «Աստղային պատերազմներում»-ի 8-րդ՝ «Վերջին ջեդայիներ» սերիայի համար, որը դեկտեմբերին կհայտնվի էկրաններին, հաղորդում է BBC-ն:
Գաղտնիքը բացահատել է անգլիացի դերասան Ջոն Բոյեգը, որն այս եւ նախորդ սերաիներում Ֆինի դերում էր խաղում:
«Աստղային պատերազմներում» արքայազների մասնակցության մասին լուրերը դեռ անցյալ տարվա ապրիլին էին հայտնվել՝ Pinewood ստուդիա կատարած նրանց այցից հետո, որտեղ 8-րդ սերիայի նկարահանումներն էին տեղի ունենում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am