ԱՄՆ միջուկային ուժերի հրամանատարն ասել է, թե երբ կսեղմի կոճակը
Ռազմավարական հրամանատարության ղեկավարը գտնում է, որ միջուկային զենքի օգտագործումը հնարավոր է միայն այլ հնարավորությունների օգտագործումից հետո, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ միջուկային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ հրաժարվելու է կատարել նախագահի հանձնարարականը, եթե այն համարի «անօրինական»:
Խոսելով Հալիֆաքսի միջազգային անվտանգության ֆորումի ժամանակ՝ ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավար Ջոն Հայթենն ասել է, որ երկրի նախագահը ստիպված կլինի բացատրել, թե ինչու որոշեց միջուկային հարված հասցնել:
«Եթե այդ որոշումն անօրինական լինի, մտածեք, ի՞նչ կլինի հետո: Ես այդ ժամանակ կասեմ՝ «Պարոն նախագահ, դա անօրինական է»: Եվ ի՞նչ կանի նա: Նա կասի՝ «Իսկ ո՞ր որոշումն օրինական կլինի: Դրանից հետո մենք տարբեր որոշումներ ակառարկենք»,-ասել է նա: