Սաադ Հարիրին ժամանել է Փարիզ
Այս թեմայով
- Բախումներ Բեյրութում. Պահանջում են կառավարության հրաժարականը
- Լիբանանի բնակիչները, անտեսելով կորոնավիրուսի վտանգը, ցույցեր են կազմակերպել՝ բողոքելով երկրի տնտեսական վատ վիճակից (լուսանկարներ)
- Լիբանանի եւ Իրաքի ժողովուրդները խելամիտ պահանջներ են ներկայացնում. Խամենեի
- Պոմպեոն Լիբանանին կոչ է արել «շտապ ձեւավորել նոր կառավարություն»
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Սաուդյան Արաբիայից ժամանել է Փարիզ, որտեղ հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Վարչապետին ուղեկցում է նրա կինը՝ Լարա ալ-Ազմը, սակայն նրանց երեք երեխաներից և ոչ մեկը լիբանանյան հեռուստաընկերությունների ռեպորտաժներում չի երևում:
Այսօր ավելի ուշ Հարիրիին պետք է ընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ով փորձում է միջնորդել և կանխել Լիբանանում մի կողմից Իրանի և մյուս կողմից՝ Սաուդյան Արաբիայի աջակցությամբ քաղաքական թեժ պայքար վարող խմբավորումների հնարավոր բախումը:
Սաուդյան Արաբիայում գտնվելիս՝ Հարիրին նոյեմբերի 4-ին հայտարարել է հրաժարականի մասին, սակայն նախագահ Միշել Աունն այն չի ընդունել, հայտարարելով, թե փաստացի կալանքի տակ են պահում վարչապետին: Ինքը Հարիրին Սաուդյան Արաբիայում պնդել է, որ ազատ տեղաշարժի հնարավորությունից չի զրկվել: