Ռոստովում կարկանդակների արագ ուտելու մրցույթում հայ է հաղթել
Ռոստովում կարկանդակների արագ ուտելու չորրորդ առաջնությունն է անցկացվել: Նախորդ մրցումները ցույց տվեցին, որ տարիքը, իրանի չափը եւ մեծ ախորժակը կարեւոր չեն: Հաղթում է նա, ով գրագետ է ուտում, հայտնում է Vestidon.ru- ն:
Մասնակիցների տրամադրության տակ կես կիլոգրամանոց կաթնաշոռով կարկանդակ եւ մեկ շիշ ջուր է եղել: Գեւորգ Սոֆոյանը երկրորդ տարին անընդմեջ լավագույն արդյունքն է ցույց տվել, նա 1 րոպեում եւ 23 վայրկյանում կերել է կարկանդակը:
«Ամենադժվարը կուլ տալն է, քանի որ կարկանդակը դժվար է կուլ տալ: Դրա համար ես աշխատում էին փոքր կտորներով կծել, որպեսզի հեշտ կուլ տամ»,- ասել է նա: