Խոշոր ավտովթարի հետևանքով 15 մարդ է զոհվել
Ռուսաստանի Մարի Էլ հանրապետությունում երեկ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի, ևս 4 հոգի՝ այդ թվում երեխաներ, գտնվում են ծանր վիճակում:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Յոշկար Օլա-Կոզմոդեմյանսկ ավտոմայրուղու վրա: Mercedes Sprinter երթուղային տաքսին, որում 20 ուղևոր կար, բախվել է վառելափայտով բարձված բեռնատարին և երթևեկելի գոտուց դուրս շպրտվել: Հաղորդվում է, որ վթարի պահին ձյուն է տեղացել, և տեսանելիությունը ճանապարհին խիստ սահմանափակ է եղել:
Նոյեմբերի 17-ը Մարի Էլում սգո օր է հայտարարված: