Շվեդական ընկերությունը մարմնի մասեր է տպում 3D տպիչով
Էրիկ Գատենհոլմը ժպտալով սեղմում է «Սկեսել» կոճակը 3D տպիչի վրա, որից հետո սկսվում է մարդկային քթի «տպագրումը» բնական չափսերով:
Տպիչը սկսում է մանրակրկիտ աշխատանքը, որը տեւում է մոտ երեսուն րոպե: Այդ ընթացքում շատ բարակ մետաղական ասեղը կամացուկ բզզոցով մարդկային քիթ է կերտում` կապույտ թանաքը բաշխելով ծրագրավորված տեղերում:
Կողքից թվում է թե գործ ունենք գերճշգրիտ կարի մեքենայի հետ, բայց շուտով նախշը աճում է եւ ուռում, որից հետո ապակու վրա իսկական քիթ է ստեղծվում: Ընդ որում, քիթը առաջանում է կենսաթանաքից, որը պարունակում է իսկական մարդկային բջիջներ: Նորակերտ քիթը փայլում է ուլտրամանուշակագույն լույսի ներքո:
Եռաչափ տպագրությունը կարծես մեզ մոտ եկել է գիտական ֆանտաստիկայի աշխարհից:
Այժմ այս աշխատանքի գլխավոր նպատակը հանդիսանում է մաշկի բջիջների եւ հյուսվածքների ստեղծումը, որոնք հնարավոր կլինի օգտագործել բժկության եւ կոսմետիկ պարագաների ստեղծման ժամանակ:
28-ամյա Գատենհոլմը վստահ է, որ արդեն քսան տարի անց այս տեխնոլոգիան թույլ կտա ստեղծել մարդկային օրգաններ, որոնք հնարավոր կլինի պատսվաստել մարդկանց:
Գատենհոլմը հանդիսանում է Cellink փոքրիկ շվեդական ընկերության հիմնադիրը եւ սեփականատերերից մեկը: Այն ստեղծվել է Գյոթեբորգում ընդամենը մեկ տարի առաջ եւ արդեն կենսատպագրության ոլորտի համաշխարհային առաջատարն է, բայց նրանք չեն պատրաստվում կանգ առնել եւ բավարարվել ձեռք բերածով:
Top-News.am