Հերթական սարսափազդու միջադեպն Ադրբեջանում. աշակերտների ծեծկռտուքից հետո մահացել է հավաքարարը
Ադրբեջանի դպրոցներից մեկում տեղի է ունեցել հերթական սարսափազդու միջադեպը:
Ապշերոնի շրջանի Ջեյրանբաթան բնակավայրում աշակերտների միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք, հայտնում է Day.Az-ն: Աշակերտներին իրարից բաժանել փորձող դպրոցի 45-ամյա հավաքարար Սեւդա Նազարալիեւան մասնակիցներից մեկի ոտքի հարված է ստացել: Լյարդի եւ փայծաղի շրջանում վնասվածք ստացած կինը մահացել է վիրահատության ժամանակ: