Բաքվի մետրոպոլիտենում կինը հրմշտոցի ժամանակ ընկել է ռելսերի վրա
Բաքվի մետրոպոլիտենում կինը հրմշտոցի ժամանակ ընկել է ռելսերի վրա։ Vesti.Az–ի տեղեկություններով՝ մետրոյի կայարաններից մեկում ոմն Սեւդա Օսմանովան պլատֆորմից ընկել է ռելսերի վրա։ Ուղեւորների եւ մետրոպոլիտենի աշխատակիցների նախազգուշացումից հետո մեքենավարը կանգնեցրել է գնացքը, եւ տուժած կնոջը բարձրացրել են գծերի վրայից։
Հատկանշական է, որ Բաքմետրոպոլիտենի մամուլի ծառայության ղեկավար Նասիմի Փաշաեւը կնոջն օգնության նետված քաղաքացիների գործողությունները գնահատել է որպես «չարամիտ խախտում»։ Նրա խոսքով՝ կինը գլխի վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Նրա վիճակը բավարար է գնահատվում։ «Այսօրվա միջադեպի ժամանակ երեք ուղեւոր ցատկել էին ռելսերի վրա, որպեսզի փրկեն կնոջը։ Դա կտրականապես արգելված է»։