Մեհրիբան Ալիևայի հայտարարությունն Արցախի վերաբերյալ
Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին. հաղորդում է APA գործակալությունը:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև է ընդունել, որոնք պահանջում են հայկական զորքերի անհապաղ, ամբողջական և անվերապահ դուրս բերում Ադրբեջանի տարածքներից: Այդ բանաձևերը պետք է կատարվեն, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»,- այս մասին նոյեմբերի 15-ին Փարիզում ասել է Ադրբեջանի նախագահի կինը` ի պատիվ 2025-ին Բաքուն Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի կողմից Համաշխարհային ցուցահանդեսի անցկացման թեկնածու քաղաք առաջադրելու ընդունելության ժամանակ:
Իր ելույթում Մեհրիբան Ալիևան նաև մեղադրել է Հայաստանի իշխանություններին «ադրբեջանական հողերի օկուպացման մեջ»: