Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրոպան անհանգստացած է Թրամփ-Պուտին բանակցություններով Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն ուզում են հասնել Ալիևի նկատմամբ քրեական հետապնդման Արցախին օգնելուց պաշտոնապես հրաժարված անձինք չեն վարանում վերստին խեղաթյուրելու իրականությունը. ՀԱՍԵ Արցախի թեմ Դուք միանո՞ւմ եք այս ճղճիմ խոսույթին, թե՞ պատրաստ եք ներողություն խնդրել. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Եթե չստացվի կամ որևէ վատ բան լինի, կասեն՝ ի՞նչ անենք, ժողովուրդն էր. Արծվիկ Մինասյան Պեսկովը ԵՄ-ին անդամակցության պլաններն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունքը Հեռուստաընկերությունն իր պարտավորությունը կատարելու համար Հայաստանի քաղաքացուց երկու հարյուրական դրամ է մուրում Օր 13-րդ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագների բարձրացումը Երեւանում Ո՞նց կարելի է տանջված ժողովրդին նման բան ասել, բա դա սրիկայություն չի՞. Լևոն Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանին Եթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք առանց վարանելու կսպառնանք նրանց անվտանգությանը. Խամենեի Սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը․ ՀՀ ԱԱԾ Իսկ ԱՄՆ-ում տեղյա՞կ են Փաշինյան-Վենս հանդիպումից

Վենսն ասել է, որ Ուկրաինայի գործարքը «ցնցելու է շատ մարդկանց»Սոնա Ռուբենյանը չի մասնակցի այսօր կայանալիք համերգին․ հայտնի է պատճառըԱդրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի ​​արբիտրաժային դատարանԱդրբեջանական Turan ընդդիմադիր գործակալությունը դադարեցնում է գործունեությունըՈւշագրավ վերլուծություն՝ Հայաստանին պատուհասած աղետը հասկանալու մասին․ Լևոն Տեր-ՊետրոսյանՄեսի՞ջ է, թե՞ տգիտությունՀերթական ահազանգը՝ բարեփոխիչները փոփոխությունների գնացել են առանց նախապատրաստվելու. Բաբկեն Պիպոյան7-8 դպրոցի տնօրեններ ինքնակամ որոշել են գնումներ անել եղբորս խանութից, դա հանցագործությու՞ն է. ՔՊ պատգամավորԱնահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺՆորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել էՓաշինյանական խnւնտան չի գիտակցում, որ Արցախի և արցախահայերի անվտանգության ապահովումը հե՛նց իր գործն էր. ԱյվազյանԱդրբեջանը ճշգրտումներ կանի «Sputnik Азербайджан» եւ BBC խմբագրությունների աշխատանքում Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ իշխանության յուրացման առիթով հարուցված գործն ավարտին է մոտենումԵՄ-ն անտեսում է Հայաստանին. քվեարկությունից հետո՝ ձայն բարբառո հանապատիԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ տուժածից հափշտակել են 50 հազար ԱՄՆ դոլարԳեղարքունիքի մարզում 26-ամյա տղան սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբԱրգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենաԵվրոպան անհանգստացած է Թրամփ-Պուտին բանակցություններովՖրանսիայի հայկական կազմակերպություններն ուզում են հասնել Ալիևի նկատմամբ քրեական հետապնդմանՔՊ–ական պատգամավորը Մերձավանում տեղի ունեցած սպանության համար մեղադրեց ոստիկաններինՀայտնի է, թե որտեղ կկայանա Պուտինի ու Թրամփի հանդիպումը«Ձայները կան, եթե ոչ՝ երկրորդ փուլով կընտրվի». Պատգամավորը՝ Հարությունյան-Փաշինյան զրույցի մասինԶավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. լեգենդար Քյոխի պատասխանըԶավեշտն այն է, որ բժիշկներն իրենց, բուժքույրերի, մայրապետերի վրա գրել են դեղատոմսեր` սովորելու նպատակով․ Անուշ ՊողոսյանԱրցախին օգնելուց պաշտոնապես հրաժարված անձինք չեն վարանում վերստին խեղաթյուրելու իրականությունը. ՀԱՍԵ Արցախի թեմՊատգամավորի առեղծվածային մահվան դեպքից 1 ամիս անց. փորձաքննության սպասելիսՀայաստանում իշխանությունը զավթած խմբակի ցինիզմը սահման չունի. Մհեր ՄելքոնյանԻնչպե՞ս հասնել իրական ընդդիմադիրների իրական ներուժի համախմբմանԻնչի՞ց են «մոլոքոր» ընկնում ադրբեջանական ու թուրքական քարոզչամեքենաներըԹրամփն աշխատանքից ազատել է USAID-ի գլխավոր տեսուչինԴուք միանո՞ւմ եք այս ճղճիմ խոսույթին, թե՞ պատրաստ եք ներողություն խնդրել. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ ՓաշինյանինՏնօրենը 140 օրից ավելի ապօրինաբար կալանավորված է, իսկ հարյուրավոր աշխատակիցներ հայտնվել են ծանր իրավիճակումՄի շարք ծառայությունների համար, որոնք ներկայումս անվճար են, պետական տուրք կգանձվիԵթե չստացվի կամ որևէ վատ բան լինի, կասեն՝ ի՞նչ անենք, ժողովուրդն էր. Արծվիկ ՄինասյանՊեսկովը ԵՄ-ին անդամակցության պլաններն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունքըԿենացային մակարդակով... կենացի մասին Փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցելՀեռուստաընկերությունն իր պարտավորությունը կատարելու համար Հայաստանի քաղաքացուց երկու հարյուրական դրամ է մուրումԱվինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածուՓաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունը «սպամ» է հիշեցնումԱԺ նախագահի խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի ենՕր 13-րդ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագների բարձրացումը ԵրեւանումՄիասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. Զnhված զինծառայողի մայրը՝ Ալեն ՍիմոնյանինՈ՞նց կարելի է տանջված ժողովրդին նման բան ասել, բա դա սրիկայություն չի՞. Լևոն Քոչարյանը՝ Ալեն ՍիմոնյանինԽորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել․ Հայկ ԿոստանյանՀայաստանը 30 հազար արցախցի է լքել. Արցախի խորհրդարանի պատգամավորՆոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումըՎերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխանԵթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք առանց վարանելու կսպառնանք նրանց անվտանգությանը. Խամենեի
Մամուլ

Եվս մեկ ձախողված «բարեփոխում». ստացվեց՝ ինչպես միշտ

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում պարեկապահակային ծառայությունների և ճանապարհային ոստիկանության փոխարեն արդեն տևական ժամանակ է, ինչ գործում է պարեկային ծառայությունը: Սկզբնական շրջանում այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե պարեկային ծառայությունը դրական առումով էական փոփոխությունների է հանգեցնելու։ Հիշեցնենք, որ ահռելի ռեսուրսներ են ներդրվել այս կառույցը հիմնելու համար թե՛ ՀՀ պետական բյուջեից, թե՛ ԱՄՆ–ի ու ԵՄ–ի կողմից տրամադրված միջոցներից։

Իսկապես պետք է ընդունել, որ ծառայության ներդրման սկզբնական շրջանում հսկողությունը բավական խիստ էր, պարեկայինի մեքենաներն անընդհատ երթևեկում էին փողոցներով, ու վարորդներն էլ փորձում էին զգոնությամբ հետևել ճանապարհատրանսպորտային կանոններին։ Բայց որոշ ժամանակ անց միանգամից դրսևորվեցին այս նոր համակարգի բացերը։ Առաջին հերթին տարակուսելի է, որ պարեկային համակարգում են ընդգրկվել այնպիսի անձինք, որոնց կրթական մակարդակը և անհրաժեշտ որակները, մեղմ ասած, լուրջ կասկածի տեղիք են տալիս։

Իհարկե, չենք բացառում, որ նրանց շարքերում կան բանիմաց ու պարտաճանաչ ծառայողներ, չենք թերագնահատում նրանց, բայց հիմնական տպավորությունը բավական տխուր է: Ու պատահական չէ, որ շատ վարորդների կարծիքով, իրենց բուն գործառույթները կատարելու, առկա խնդիրները լուծելու փոխարեն նրանք նոր խնդիրներ են առաջացնում։ Ավելին, տպավորություն է՝ կարծես աստիճանաբար վերադառնում ենք «գայիշնիկների» «հին ու բարի» աշխատաոճին: Կան դժգոհություններ, թե այնպիսի տպավորություն է, որ շատ դեպքերում պարեկային ծառայողների համար առաջնային են տուգանելը, պատժելը, դեպի պետբյուջե գումար քերելը, քան ՃԵԿին հետևելն ու երթևեկության անվտանգությունն ապահովելը։

Ավելին, քիչ չեն այնպիսի պարեկները, որոնք վարորդների հետ շփվելուց չեն պահպանում օրենքով սահմանված և բարոյական նորմերին համապատասխան վարքագծի կանոնները։ Ու էլի այնպիսի տխուր տպավորություն է, թե պարեկայինի շարքերն են համալրել անձինք, որոնք որևէ հաջողության չեն հասել որևէ այլ ոլորտում, մանկուց տուժած են եղել, իսկ հիմա փորձում են ինքնահաստատվել ու անհարկի կերպով գործի դնել իրենց լիազորությունները։ Դե, բախտի բերմամբ ձեռքներն ինչ-որ լծակ է ընկել աջուձախ պատժելու, իշխանություն բանեցնելու համար։ Ու կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե այդ մարդիկ հանկարծ ավելի բարձր պաշտոններում նշանակվեն։ Կսկսեին վրեժ լուծել հասարակությունից։ Չնայած ինչու պատկերացնել, ամբողջ ՔՊ-ն դրա վառ օրինակն է: Այս ամենն, իհարկե, չի կարող իր ծանր հետևանքները չունենալ: Նաև դրա արդյունքում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարները, հատկապես դժբախտ ելքով, չեն նվազում։

2024 թ. առաջին կիսամյակում Երևանում գրանցվել է մարմնական վնասվածքով 983 պատահար, որի արդյունքում արձանագրվել է 38 մահ, 1150 վիրավոր: Իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 973 պատահար, 38 մահ, 1162 վիրավոր: Այսինքն՝ վիճակագրությունն ինչպես մտահոգիչ կար, այնպես էլ մնացել է։ Փաստացի պարեկային ծառայության գործարկումն իր դրական արդյունքները չի տվել։ Բայց խնդիրը ոչ թե ծառայության ներդրումն է, այլ ծառայության իրականացման բովանդակային մոտեցումը։ Ինչպե՞ս է ստացվում, որ, օրինակ՝ Վրաստանում պարեկային ծառայությունը ավելի արդյունավետ է գործում։ Այնտեղ պարեկների առաջնային խնդիրը նախ և առաջ անվտանգ երթևեկության ապահովումն է, մարդկանց աջակցել, խորհուրդ տալը, իրազեկելը, իսկ տուգանելն ամենավերջին կետում է: Այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե կոնկրետ ինչ խնդիրներ են դրվում ծառայության առաջ։

Մեզ մոտ ստացվում է, որ հանրային ու «դրսից» ներգրավված գումարներով ստեղծված կառույցը չի բավարարում հանրային պահանջները կամ լրիվ հակառակ արդյունքն է ապահովում։ Կրկնում ենք՝ պարեկայինի աշխատանքի գլխավոր խնդիրը պետք է լինի պատահարները կանխելն ու անվտանգ երթևեկություն ապահովելը, այո՝ չարամիտ խախտողներին պատժելը, այլ ոչ թե «արտոնյալների» խայտառակ խախտումների, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորողների պահվածքի վրա աչք փակելը։ Իհարկե, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև արտաքուստ մանր խախտումներին, որոնք նույնպես կարող են պատահարների պատճառ դառնալ, օրինակ՝ մեքենայի թարթիչը չմիացնելը։ Բայց այդ ամենը պետք է կատարվի համակարգված, գրագետ, կազմակերպված ձևով, թեթև դեպքերում՝ զգուշացումներով, մարդկանց օգնելով, տեղեկացնելով, իսկ չարամիտ խախտումների դեպքում՝ անզիջում լինելով, չվախենալով «արտոնյալներից»: