Տարկետումը վերացվեց. ԱԺ-ն ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց օրինագիծը
Այս թեմայով
- Ինչո՞ւ է Նունե Եսայանը հանդիպել ՊՆ նախարարի հետ
- Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծայրահեղ ծանր է
- Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
- Հայկական հրետանային զորամասում «ՍԿԱԴ» հրթիռային համալիրով գործնական պարապմունք է անցկացվել
Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ քվեարկեց ընդամենը 6 պատգամավոր:
Նշենք, որ առաջին ընթերցման ժամանակ օրինագծին կողմ էր քվեարկել 89 պատգամավոր, դեմ էր քվեարկել «Ելք» խմբակցության 9 պատգամավոր:
Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է վերացնել տարկետումը: