Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին
Հարցում

Ֆուտբոլով կարելի է շունչ տալ երկրին

Հայաստանի ազգային հավաքականը տապալեց ընտրական մրցաշարը՝ ցուցադրելով խայտառակ ֆուտբոլ։ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Չեխիայից պարտվում է 7:0, իսկ Թուրքիայից՝ 4:0 հաշվով: Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Երեւանում 3:0 հաշվով պարտվում է Մակեդոնիային, իսկ 5:0 հաշվով՝ Ավստրիային: Սա միայն վերջին շաբաթների պաշտոնական խաղերի արդյունքները: Փաստ է, որ մանկապատանեկան ֆուտբոլում խորքային եւ սուր ճգնաժամ է: Մեզ խոստանում էին զարգացում, բայց գնացինք հավասարվեցինք ամենաթույլիկ հավաքականներին: Կարծում ենք ժամանակն է, որ անդրադառնանք ֆուտբոլին, ֆուտբոլային խնդիրներին, զարգացման ծրագրերին եւ բարձր գտնվենք նեղ անձնային հարաբերություններից։ Ի վերջո, մինչեւ վերջ անկեղծլինելու համար հատուկ շեշտենք, որ ֆուտբոլի զարգացումը կամ տապալումը չի կարելի կապել մեկ մարդու հետ:

Ինչու հենց ֆուտբոլը

Ֆուտբոլը վաղուց միայն մարզաձեւ չէ: Ֆուտբոլն ամեն ինչ է՝ քաղաքականություն, մշակույթ, կախարդական փայտիկ՝ ծանր իրավիճակներում, նոր երեխա ունենալու խթան, տնտեսության աշխուժացման միջոց: Թվարկումը կարող ենք հավերժ շարունակել:
Ֆուտբոլը հասարակական կյանքն առողջացնում եւ առաջ է մղում: Այն ամենազանգվածային հետաքրքրության եւ հույզերի դաշտն է: Այս մասին վաղուց գիտեն գրեթե բոլոր երկրներում: Հայաստանը չպետք է լինի բացառություն:

Ֆուտբոլային իրականությունն այսօր խղճուկ է: Ուժեղագույնների խմբում մնացել է վեց թիմ, որոնք հիշեցնում են հայտնի հեքիաթի երեք գյուղերը, որոնցից երկուսի տեղն իսկի չի երեւում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։

Իսկ 1992 թվականին, պատերազմական տարիներին, որոնց ոմանք անվանում են մթի ու ցրտի տարիներ, Հայաստանի առաջնության ուժեղագույնների խմբում հանդես էր գալիս 24 թիմ: Գավաթի եզրափակիչ հանդիպումներին մարզադաշտում տեղ էին զբաղեցնում տասնյակ հազարավոր մարդիկ: Ֆուտբոլը մարդկանց կյանք էր տալիս, շեղում ծանր իրավիճակից, գերծանր սոցիալական վիճակից:

Իսկ թե ինչ եղավ հետո, գիտեք բոլորդ: Հայաստանի առաջնության մեկնարկից քսանհինգ տարի անց ֆուտբոլը Հայաստանում մարման փուլում է: Առաջնության խաղերն անցնում են դատարկ տրիբունաներում, մարզերը 100 տոկոսով կտրված են ֆուտբոլային կյանքից։ Եւ սա այն դեպքում, երբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարողացավ մանկապատանեկան ֆուտբոլի համար քիչ թե շատ նորմալ ենթակառուցվածքներ ստեղծել, բայց ակումբային ֆուտբոլի զարգացումը ՀՖՖ-ի հետ,մեղմ ասած, այնքան էլ կապ չունի: Ակումբային ֆուտբոլն առանց տնտեսության զարգացման, առանց պետական հատուկ քաղաքականության զարգացնել հնարավոր չէ:

Ռուսաստանում, ավելի ճիշտ Խորհրդային Միությունում առաջին պաշտոնական առաջնությունը մեկնարկեց 1936-ին՝ վեց թիմի մասնակցությամբ, բայց արդեն մի քանի տարի հետո շնորհիվ ճիշտ քարոզչական եւ կազմակերպչական աշխատանքի, ֆուտբոլն արդեն ավելին էր, քան մարզաձեւ: Մարդիկ ապրում էին ֆուտբոլով: Հայտնի դերասան Յուրի Նիկուլինը հիշում էր, որ պատերազմից վերադառնալուց հետո առաջին գործը, որ արել է, դեռ մինչեւ տուն մտնելը՝ մարզադաշտ գնալն էր:

Իսկ գիտե՞ք ֆուտբոլն ինչ հրաշքներ էր գործում պատերազմի՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին:

1942թ.: Պաշարված Լենինգրադ: Գերմանացիները թռուցիկներ են նետում քաղաքի վրա, որի վրա գրված էր՝ Լենինգրադը մեռյալների քաղաք է: Քաղաքի ղեկավարությունը վերցնում եւ պաշարված, սոված մարդկանց քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպում է կազմակերպում: «Կյանքը շարունակվում է, պետք է դիմանալ»,- այս կարգախոսի ներքո 1942թ. մայիսին քաղաքային մարզադաշտում ֆուտբոլ էին խաղում, իսկ խաղացողներին, որոնք հիմնականում Լենինգրադի «Դինամոյի» ֆուտբոլիստներն էին, բերել էին ռազմաճակատից: Նրանց գտնելը, հասկանում եք, հեշտ գործ չէր, բայց գտան, խաղացին, շունչ տվեցին լենինգրադցիներին, եւ ոչ միայն նրանց: Խաղի ռեպորտաժը հեռարձակվում էր ռադիոյով, եւ խրամատներում գտնվողները լսում եւ ոգեւորվում էին: Հեռարձակումն իրականացվում էր ռուսերենով եւ գերմաներենով: Այն լսում էին նաեւ գերմանացիները: Խաղի ընթացքում նրանք մարզադաշտը ռմբակոծելու որեւէ փորձ չարեցին, որեւէ գրոհ կազմակերպելու փորձ չարեցին: Ֆուտբոլը երկու ժամով կանգնեցրեց մարտական գործողությունները, իսկ որ ամենակարեւորն է՝ շունչ տվեց զինվորներին:

«Ես սկզբում չհավատացի: Գտնվում էի ճահիճներով շրջապատված խրամատում, գերմանացիներից հինգ հարյուր մետր հեռավորության վրա: Վազեցի կապավորների մոտ, նրանք հաստատեցին՝ իրոք ֆուտբոլ է: Տեսնել էր պետք՝ ինչ ոգեւորություն է: Մենք լցվեցինք ուժով եւ պատրաստ էինք նետվել գրոհի»,- իր ընկերներին ուղարկած նամակում գրել է Լենինգրադի ֆուտբոլիստներից մեկը, որը չի մասնակցել խաղին եւ լսել է ռադիոհեռարձակումը:

Ֆուտբոլով մարդկանց ապրելու հույս են ներշնչել: Ֆուտբոլը մարդկանց օգնել է նաեւ հետպատերազմական տարիներին: Օգնել է հավատալ վաղվա օրվան:
Ֆուտբոլը նաեւ խթան է տնտեսության զարգացման համար: Տնտեսագետները, գործարարները առաջինը Բրազիլիայում քսաներորդ դարի վաթսունականներին նկատեցին, որ սիրելի թիմի հաղթանակի հաջորդ օրը բրազիլացիների աշխատունակությունը բարձրանում է: Ավելին, ֆուտբոլը խթան է նաեւ ծնելիության աճի համար:

Ժամանակակից աշխարհում ֆուտբոլը ձեւավորում է հասարակական արժեքներ, հարաբերությունների համակարգ: Մարդիկ ապրում են ֆուտբոլով: Սերնդեսերունդ ընտանիքներում երկրպագում են այս կամ այն թիմին, եւ դա ընտանեկան ավանդույթ է: Ֆուտբոլ նայելու համար մարզադաշտ գնալը կյանքի մի մասնիկ է: Դա կյանքի կերպ է:
Փողոցում իրար անտեղի վիրավորելու եւ շենքի դիմաց պպզելու փոխարեն երիտասարդները մարզադաշտ են գնում, քննարկում խաղը, իսկ հետո իրենք եւս խաղում: Նրանք գնում են սիրելի թիմի մարզահագուստները, այլ ատրիբուտներ: Աբոնեմենտ գնելը սիրած թիմի խաղը դիտելու համար պատվի հարց է: Ֆուտբոլով դաստիարակված երեխան մեծանալով պիտանի է լինում ընտանիքին եւ երկրին:

Ֆուտբոլի «հայկական հարցը» 

Այս ֆուտբոլային աշխարհը, ֆուտբոլային հասարակությունը Հայաստանում չի գործում։ Ինչո՞ւ։ Սուտ է, թե ամեն ինչ կախված է տնտեսության վիճակից կամ հնարավոր չէ կազմակերպել։

ֆուտբոլը Հայաստանում վերակենդանացնելու ու զարգացնելու համար անհրաժեշտ է երկու պայման.

ա. Պետք է ձեւավորել ֆուտբոլային ինդուստրիա։ Եւ այդ ինդուստրիան պետք է աշխատի առողջ մրցակցային տնտեսության կանոններով։
բ. Վերականգնել հայկական ֆուտբոլի եւ հայ հասարակության կապը։

Ինչ է կատարվել մեզ մոտ։: Մեզ մոտ ոչնչացված է ոչ միայն ֆուտբոլային ինդուստրիան, այլեւ ֆուտբոլային հասարակությունը։ Հանուն Մխիթարյանի ազգովի «Մանչեսթեր Յունայթեդին» երկրպագելը անկախ պետության պարագայում՝ ոչ մի կապ չունի երկրում ֆուտբոլային մասսակայանության հետ։

Վերջերս Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը ընկերական խաղում Երեւանում պարտվեց իրանցի հասակակիցներին: Պարտվելը դեռ ոչինչ: Սարսափելի որակի խաղ, հույզերի բացակայություն: Ու սա մինչև 19 տարեկանների մոտ, ապագայի մոտ։

Ֆուտբոլը զարգացնելու համար նախ պետք է ֆուտբոլ խաղան բակերում, գյուղերի մարզադաշտերում, փոքրիկ եւ մեծ քաղաքներում:

Ակամա հիշում ես լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների պատմածը, թե ինչպես են հայտնվել մեծ ֆուտբոլում: Նրանց գրեթե բոլորին հայտնաբերել են մարզիչները՝ բակում խաղալիս:

Լատվիան, որ երբեք ֆուտբոլային երկիր չի եղել, ֆուտբոլով չեն ապրել, այսօր ուժեղագույնների խմբում ունի յոթ թիմ, իսկ Առաջին խմբում՝ տասներկու: Ադրբեջանի Պրեմիեր լիգայում խաղում է ութ, իսկ Առաջին խմբում՝ տասնչորս թիմ: Մակեդոնիայի Բարձրագույն խմբում խաղում է տասը, իսկ Առաջին խմբում՝ քսան թիմ:

Իջեւանում, Նոյեմբերյանում, Դիլիջանում մարզադաշտեր կան, բայց թիմեր չկան: Ինչո՞ւ են այնպիսի պայմաններ ստեղծել, որ թիմ պահելը, առաջնությանը մասնակցելն այսքան բարդացել է: Ինչո՞ւ այնպիսի չափորոշիչներ, անդամավճարներ չսահմանել, որ Իջեւանը կամ Դիլիջանը, Աշտարակը կամ Վայքը իրենց թույլ տան թիմեր ունենալ եւ մասնակցել առաջնությանը: Ինչո՞ւ չունենք ֆուտբոլային պետական քաղաքականություն, որ մարզպետների խնդիրը լինի նաեւ մարզերում ֆուտբոլի զարգացումը:

Պարզ է, ակնհայտ է, որ թիմեր ունենալու դեպքում մարզադաշտերն էլ աստիճանաբար կբերվեն ավելի պատշաճ մակարդակի, քաղաքները կապրեն ֆուտբոլով, կլցվեն կյանքով, ֆուտբոլից ազատ օրերին էլ մարզադաշտերում համերգ կամ այլ մշակույթային միջացառումներ կիրականացվեն:

Հայաստանի մարզերի, մարզային քաղաքների, գյուղերի կիսամեռ կյանքի ակտիվացման արդյունավետ քայլերից մեկը կարող է լինել ֆուտբոլային կյանքի վերակենդանացումը («Այլընտրանքային նախագծերի խումբը» առաջարկում է սկսել առարկայական քննարկումներ այս թեմայով)։

Մարզադաշտերը պարտադիր չէ որ ունենան հազարավոր մարդիկ տեղավորող տրիբունաներ: Սկսենք նորմալ խոտածածկից: Օրերս դիտում էին ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/128-րդ փուլի խաղերի տեսությունը եւ ուշադրություն դարձր մարզադաշտերին: Փոքրիկ, ընդամենը հազար կամ երկու հազար մարդ տեղավորող մարզադաշտեր, բայց ինչպիսի էներգետիկա: Շատ դաշտեր հիշեցնում էին Աչաջուր գյուղի ֆուտբոլի դաշտը` շրջապատված այգիներով եւ գյուղական տներով, բայց անգլիացիներն առանաց ամաչելու խաղում են, ապրում ֆուտբոլով: Այնպես որ, մարզերում ֆուտբոլ զարգացնելու համար միլիոնավոր դոլարների կարիք չկա:

Ռեսուրսներ միշտ կարելի է գտնել։ Եթե լինի գաղափար, եթե լինի ծրագիր եւ եթե լինի ցանկություն՝ գումարը միշտ կգտնվի։ Հայաստանում նույնիսկ այս հաշվարկները չկան։

ՈւԵՖԱ-ն ֆեդերացիաներին միջոցներ է հատկացնում ակումբային ֆուտբոլը զարգացնելու համար: Ստացվում է չկան թիմեր, չկա եւ մեր ֆեդերացիայի կողմից թիմերին աջակցելու անհրաժեշտություն: Իսկ թիմեր, այս իրավիճակում, չեն կարող լինել առանց տեղական իշխանությունների աջակցության եւ ներդրած ջանքերով:

Այսօր մեր մեծ ու փոքր քաղաքները տխուր եւ խղճուկ տպավորություն են թողնում: Կյանք չկա այդ քաղաքներում, հույզեր չկան: Սա է նաեւ պատճառը, որ երիտասարդները հույզերը պարպելու համար ընտրում են միմյանց քիթ ու մռութ ջարդելու եւ կիսագողական ռազբորկաների տարբերակը, ալկոհոլը, թմրանյութերը կամ էլ արտագաղթում են:

Զարգացրեք ֆուտբոլը քաղաքներում, գոնե սկսեք այն քաղաքներից որտեղ մարզադաշտեր կան, եւ կտեսնեք, թե ինչպես է աստիճանաբար աշխուժանում կյանքը։ Սկսել ներմարզային առաջնություններից, միջմարզային մրցաշարերից։ Ժամանակին Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում ներշրջանային առաջնություններ էին լինում, որը պակաս հետաքրքրություն չէր առաջացնում, քան «Արարատի» հանդիպումները: Երբ միմյանց հետ մրցում էին Իջեւանի շրջանի Աչաջրի կամ Սեւքարի, Ազատամուտի կամ Սարի գյուղի թիմերը, այնքան թեժ եւ հաճելի լարվածություն էր լինում, այնպես, ինչպես անգլիական առաջնության խաղերից առաջ եւ հետո: Գյուղը հետաքրքրությամբ հետեւում էր, թե բեռնատարո՞վ են ժամանելու հարեւան գյուղի ֆուտբոլիստները, թե՞ ավտոբուսով, եւ դա մի առանձին քննարկման առարկա էր դառնում խաղից առաջ եւ հետո:

Ցանկություն լինելու դեպքում կարելի է ֆուտբոլային առաջնություններ կազմակերպել զինված ուժերում: Եւ այստեղ հարց՝ ինչո՞ւ Հայաստանի առաջնութան թիմ չունենա նաեւ բանակը: Այդպիսի թիմեր ունի Ռուսաստանը, Սերբիան, Չինաստանը, Ռումինիան:

Իսկ որ ամենակարեւորն է, պետք է սկսել մանկապատանեկան ֆուտբոլից: Ոչ, խոսքը ոչ թե ֆուտբոլի դպրոցների կամ խմբակների մասին է, այլ «Կաշվե գնդակի» տիպի մրցաշարի անցկացման, որին առաջին փուլում պարտադիր պետք է մասնակցեն բոլոր դպրոցների տարբեր տարիքային խմբերը, ընդ որում, ոչ թե թղթի վրա, այլ իրականում: Ավելին, այդ մրցաշարի կազմակերպումը եւ լուսաբանումը պետք է իրականացվի ամենաբարձր մակարդակով: Եկեք փորձենք կյանք տալ այս երկրին, շունչ տալ, իսկ դրան հասնելու ամենալավ միջոցներից մեկը ֆուտբոլն է:

Ամփոփում

«Այլընտրանքային նախագծեր խումբը» պատրաստ է հիմնավորել, որ Հայաստանում կարելի է առողջ զարգացման բերել հայկական ֆուտբոլը։ Գյուղերից մինչև Երեւան, բակերից մինչեւ ազգային հավաքական։ Իսկ դա էապես կփոխի մթնոլորտը երկրում։ Ստեղծել ֆուտբոլային ինդուստրիա եւ վերականգնել ֆուտբոլի մասսայականությունը Հայաստանում. սա է միակ առողջ ֆուտբոլային քաղաքականությունը։ Մնացածը տեխնիկական լուծումներ են։Մենք ելնում ենք այն վարկածից, որ չի լինում մի մեղավոր։

Արդյո՞ք, կառավարությունը նման խնդիր դրել է վերջին երկար տարիների ընթացքում, արդյո՞ք, մարզպետները, քաղաքապետները նման խնդիր դրել են, թե՞ նման խնդիր է դրել խորհրդարանական մեծամասնությունը։ Մենք համառորեն հրաժարվում ենք բարդ խնդիրների լուծումները գտնելուց, փոխարենը՝ նախընտրելով՝ հարցրերը անձնական հարթություն տեղափոխել. սրան հանենք, նրան դնենք, սա որ չլիներ, նա լիներ եւ այլն։ Սա պրիմիտիվ մոտեցում է։ Պետությունը պետք է որոշի ոլորտի քաղաքականությունը, քայլերը կատարվի այդ քաղաքականության համապատասխան, ստեղծի մրցակցային պայմաններ։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan