Մալավիի փոխնախագահի օդանավն անհետացել է ռադարների էկրանից
![](/timthumb.php?src=/disc/11-06-24/efe474cbc5ca14d8e7b151a8734d44b8.jpg&w=708)
Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիմային և ևս ինը մարդու փոխադրող ինքնաթիռն անհետացել է ռադարի էկրաններից:
Այդ մասին հայտնել է Մալավիի նախագահի գրասենյակը:
Մալավիի բանակին պատկանող ինքնաթիռն անհետացել է այն բանից հետո, երբ այսօր առավոտյան օդ է բարձրացել մայրաքաղաք Լիլոնգվեի օդակայանից:
Նախագահը հրամայել է որոնողափրկարարական գործողություններ սկսել այն բանից հետո, երբ ավիացիայի պաշտոնյաները չեն կարողացել կապ հաստատել ինքնաթիռի հետ:
Օդանավը պետք է վայրէջք կատարեր երկրի հյուսիսում գտնվող Մզուզու միջազգային օդակայանում տեղական ժամանակով ժամը առավոտյան մոտ ժամը 10:00-ին:
Դեպքի մասին տեղեկացվելուց հետո Մալավիի նախագահ Լազարուս Չակվերան չեղյալ է հայտարարել իր նախատեսած չվերթը դեպի Բահամյան կղզիներ։