Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյանը՝ Հակոբ Արշակյանին ԱԺ–ում իրավիճակը լարվեց. վիճաբանություն սկսվեց պատգամավորների միջեւ 4 մլրդ, բանկեր, օդանավակայան, հանքեր, Սպայկա, հիվանդանոց՝ ինչ սուտ ասես տարածվել է․ Լևոն Քոչարյան ԵՄ դատարանը ֆոն դեր Լայենին պատասխանատու է համարել պատվաստումների մասին տեղեկությունները թաքցնելու համար ԵՄ դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. աղբյուր Ընկել են մեր հետեւից. մտածված չեն կրակում, որ կարկուտ գա. Աղձքի բնակիչները բողոքում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբան Հերթական խորհրդարանական քառօրյան շարունակում է աշխատանքը (ուղիղ) Թեհրանի մերձակա քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Օսկանյան Հոսանքահարված զինծառայողը Վարդենուտից էր, մեկ տարվա ծառայող

Արգենտինայի Գերագույն դատարանի նկուղում նացիստական ​​ռեժիմին առնչվող ավելի քան 80 արկղ նյութեր են հայտնաբերվելՆստակյաց ապրելակերպը մեծացնում է Ալցհայմերի հիվանդության առաջացման վտանգը. գիտնականներԴաղստանում ժայռի փլուզումն աշխարհից կտրել է ավելի քան 50 գյուղԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետՂրիմում Արևմուտքին կոչ են արել դադարել «զենքով գնացքներ» ուղարկել ՈւկրաինաՄերցը Թրամփին հրավիրել է Գերմանիա՝ այցելելու պապի հայրենի քաղաքըԱնպատկառության ու "безотчётник"-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան45 տարվա բժշկական փորձ ունեմ, նման դեպք չէի հանդիպել՝ բնության աղետից հղի է տուժել․ Պողոսյան«Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյանը՝ Հակոբ ԱրշակյանինԻնչո՞ւ են դատավորները հավաքվելու. «Ժողովուրդ»Նորածինը քունքի հատվածում վնասվածք էր ստացել, 7 րոպեում վիրահատություն ենք սկսել․ բժշկուհի ԱդամյանՌուսաստանի տնտեսությունը շատ ավելի խոցելի է, քան ցույց է տալիս ՄոսկվանMicrosoft-ն աշխատանքից կազատի շուրջ 7,000 աշխատակցիՑուցարարների դեմ կիրառված` արգելված «Զարյա 3»-ի գործով հետապնդվող ոստիկան չկա, իսկ 17 ցուցարարի մասով գործն ուղարկվել է դատարան. ՔԿԱԺ–ում իրավիճակը լարվեց. վիճաբանություն սկսվեց պատգամավորների միջեւՀԷՑ-ը որևէ պլանային անջատում իրավունք չունի իրականացնել՝ առանց նախապես բաժանորդներին զգուշացնելու. ՀԾԿՀ նախագահԲունտ ՔՊ-ում՝ գլխավոր դատախազի դեմ. «Ժողովուրդ»4 մլրդ, բանկեր, օդանավակայան, հանքեր, Սպայկա, հիվանդանոց՝ ինչ սուտ ասես տարածվել է․ Լևոն ՔոչարյանՄտածեցի՝ այլևս չի փրկվի, երեխային դեռ չեմ տեսել․ թիթեղի հարվածից վնասվածք ստացած հղի կինՂրիմը կմնա ՌԴ-ին․ ՄակրոնՆԱՏՕ-ն գագաթնաժողովի կհրավիրի Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի առաջնորդներինԹրամփը կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները. սիրիացիները ցնծությամբ են ընդունել լուրըԹրամփը միտքը փոխել է Պարսից ծոցն Արաբականի վերանվանելու հարցումԵՄ դատարանը ֆոն դեր Լայենին պատասխանատու է համարել պատվաստումների մասին տեղեկությունները թաքցնելու համարՆշվել են ուկրաինական հակամարտության գոտու ամենալարված շրջաններըԾեծկռտnւք՝ Շիրակի մարզում. արհեստագործական ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցԵՄ դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. աղբյուրՀութիները հայտարարել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա նոր հարձակման մասինԼուլա դա Սիլվան մտադիր է Մոսկվայում բանակցություններ վարելու Կիևի խնդրանքները փոխանցել ՊուտինինՄերձավանի դպրոցում ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք․ տնօրենի ԺՊ–ն աշխատանքից ազատվել է․ ԿԳՄՍՆՄակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասինԶելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաներըՎարչապետի աշխատակազմը փետրվարի 1-ին 5 մլն դրամի ծաղկային կոմպոզիցիաները և ծաղիկները ո՞ւմ համար էր գնելԸնկել են մեր հետեւից. մտածված չեն կրակում, որ կարկուտ գա. Աղձքի բնակիչները բողոքում են«Ժիգուլի» հրողը հիմա «Մերսեդես» քշո՞ւմ է, թե՝ չէ. կարող եմ ծափ տալ, դուք պարեք. Աժ-ում բանավեճ տեղի ունեցավ Խաչատրյանի ելույթի ընթացքում (տեսանյութ)ԳԴ-ն մոլորեցնում է հանրությանը, գաղտնի պահում՝ ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ հետախուզումը դադարեցվել է՞ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆԿոլեգաներդ, ինչպես և դու, չեն հասկանում, որ իշխանության հետ ԼԱԱԱԱՎ լինելը չի ապահովագրում նրանց պաշտոնանկումից․ Մհեր ՄկրտչյանԵրևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանՀերթական խորհրդարանական քառօրյան շարունակում է աշխատանքը (ուղիղ)Արարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելԱրին Բերդի փողոցում այրվել է բենզինի դատարկ ռեզերվուար44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարանԹեհրանի մերձակա քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցելՌոբերտ դե Նիրոն Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ է ստացել՝ կինոյում ավանդի համարԵրեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածելԱյսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. ՕսկանյանԳորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը զրկվել է վարորդական իրավունքիցՀոսանքահարված զինծառայողը Վարդենուտից էր, մեկ տարվա ծառայողՌուսաստանը, ԱՄՆ-ը և Իրանը դեռ թույլ չեն տալիս Ալիևին հարձակվել Սյունիքի վրա, բայց իրավիճակը կարող է փոխվել. Ադոնց

Այսօրվանից մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի երեք փուլով։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։

Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ։ Հարկ է նշել, որ արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն է դիտարկվում, եթե՝

հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում.
հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է.
հայտագրումը կատարվում է պետական համակարգի այն աշխատողների երեխաների համար, որոնք աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված, տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր են տեղափոխվել:
Վերոնշյալ ժամկետային սահմանափակումը չի գործում, եթե հայտագրումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող երեխայի կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար: Այս դեպքում երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը:

Հայտագրումը կատարվում է՝ համաձայն 2010 թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված կարգի:

Երկրորդ փուլով՝ հունիսի 25-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։

Երրորդ փուլով՝ հուլիսի 2-ից, հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:

Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։

Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այդ նպատակով ԿՏԱԿ-ը գործարկել է https://stugum.emis.am/ կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները մայիսի 7-ից սկսած՝ կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացն իրականացնելու ընթացքում տվյալների համապատասխանության հետ կապված խնդիրներից խուսափելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։