Թուրքիայում կավե հնագույն ամուսնական պայմանագիր են գտել
Թուրքիայի Կայսերիա կենտրոնական նահանգում ամուսնական պայմանագրի պայմաններով կավե աղյուս են գտել, հայտնում է «Մոյա Պլանետան»։
Վերծանելով խորհրդանիշերը, որոնք ավելի քան 4000 տարվա վաղեմություն ունեին, հնագետները հայտնաբերել են անպտղության մասին հիշատակումներ։
Ասորական ամուսնական սեպագիր պայմանագիրը գրի ամենավաղ ձեւերից մեկն է։ Դրանում ասվում է, որ եթե զույգն ի վիճակի չէ ամուսնությունից 2 տարի անց երեխա ունենալ, պետք է ստրկուհի վերցնի փոխնակ մոր դերի համար։
«Ստրկուհին ազատություն էր ստանում առաջնեկ արու զավակի ծննդից հետո»,- ասվում է կավե սեպագիր արձանագրության մեջ, որը հիմա ներկայացված է Ստամբուլի հնագիտության թանգարանում՝ որպես անպտղության մասին ամենավաղ հիշատակում։