Կառավարության նիստին զուգահեռ Սրբազանն աջակիցների հետ մեքենաներով ակցիա է անում հրապարակում (տեսանյութ)
![](/timthumb.php?src=/disc/30-05-24/401fe421ec97fb03212df6140312406f.jpg&w=708)
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցները այսօր՝ մայիսի 30-ին, անհնազանդության ակցիա են սկսել Հանրապետության հրապարակում: Այս պահին ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացած հրապարակում: Նրանք վահաններով զինված մ,ի քանի շարքով պատ կազմած փակել են դեպի Մելիք-Ադամյան փողոց տանող հատվածը: Ոստիկանական ուժեր կան նաեւ կառավարության շենքի մյուս կողմերում:
Բացի այդ, կառավարության շենքին հարակից այգում եւս ոստիկանական բազմաթիվ խմբեր կան: