Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համաշխարհային բանկը 1,7 մլրդ դոլար կներդնի Հայաստանում Արևմուտքը ճնշում է գործադրում Հայաստանի վրա․ ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է. Լավրով Ռուբիոն սառեցնում է ԱՄՆ-ի բոլոր օգնության ծրագրերը Մեզ ենք ծաղրո՞ւմ, ԵԱՏՄ-ի՞ն, թե՞ Եվրամիությանը ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարումները կարող եք կատարել երեք տարբերակով. Ավինյան Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ոստիկանը հարվածում ընկած Սերգեյ Ասատուրովին Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու Փողերի լվացում, լիազորությունների չարաշահում. մեղադրանք է առաջադրվել 13 անձի, այդ թվում՝ Արման Սահակյանին Ուկրաինան պատրաստ է բանակցել և պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Թրամփ Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Մարիա Զախարովա

Պուտին. Ուկրաինական ճգնաժամը չէր կարող տեղի ունենալ, եթե Թրամփին «հաղթանակը չգողանային»Մեքսիկան թույլ չի տվել միգրանտներ արտաքսող ինքնաթիռի վայրէջքըՄիջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերըԱնհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցենՀամաշխարհային բանկը 1,7 մլրդ դոլար կներդնի ՀայաստանումԿառավարության գլխավոր քաղաքականությունը՝ բոլորի «կաշիները քերթել»Արևմուտքը ճնշում է գործադրում Հայաստանի վրա․ ՌԴ ԱԳՆԻրանը բողոք է հայտնել ԱդրբեջանինԹալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԱրկածախնդրություն՝ «բալանսավորման» լարի վրա. «Փաստ»ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է. ԼավրովԱլիևի քարոզչության խոսափողներից մեկը սպառնալիքներ ու մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեինՌուբիոն սառեցնում է ԱՄՆ-ի բոլոր օգնության ծրագրերըՊենտագոնը կարգադրել է կասեցնել իր բոլոր հաշիվներըՈստիկանները հայտնաբերել են Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված, 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված «Ուրալ»-ըՀակոբը պայքարել է, որ արցախյան հողը հայկական մնա. ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանն անմահացել է հոկտեմբերի 6-ինՓաշինյանի աշխատակազմի հերթական դրամաշնորհըԿԳՄՍՆ-ն հունվարի 1-ից դադարեցրել է ՀՀ-ում Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը. հայտարարությունՊուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչումԽաղատանը զենքի գործադրմամբ խուլիգանության մասնակիցների գործը հանձնել է դատարան, իսկ Ծառուկյանի որդին դեռ հետախուզվում էՃապոնիան նպատակ ունի խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետՆեպալը կտրուկ կավելացնի Էվերեստ բարձրանալու թույլտվության վճարըՖրանսիան ԵՄ-ին կոչ է անում չխոչընդոտել ֆրանսիական ընկերությունների զարգացմանըԹմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներինՄեզ ենք ծաղրո՞ւմ, ԵԱՏՄ-ի՞ն, թե՞ ԵվրամիությանըԲարձրակարգ էսկորտուհին բացահայտում է, թե ինչ է կատարվում Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի փակ դռների հետեւումԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԱմիսներ առաջ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեինՍիեթլի դատարանը ժամանակավորապես արգելափակել է Թրամփի հրամանը՝ ի ծնե քաղաքացիությունը դադարեցնելու մասինՀայտնի է 2025-ի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով ավարտական քննությունների ժամանակացույցըՆահապետ Գևորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում էՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ էՀանրապետության մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղումԵրևանի ծննդատներից մեկը փակվել է. պարզաբանում են Երևանի քաղաքապետարանիցՓետրվարի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարումները կարող եք կատարել երեք տարբերակով. Ավինյան«Ամեն ինչ կբացահայտվի»․ Թրամփը Ջոն Քենեդիի սպանության մասինԼևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ոստիկանը հարվածում ընկած Սերգեյ ԱսատուրովինՄիջուկային պատերազմը մոտ է․ ՇոյգուՓողերի լվացում, լիազորությունների չարաշահում. մեղադրանք է առաջադրվել 13 անձի, այդ թվում՝ Արման ՍահակյանինՈւկրաինան պատրաստ է բանակցել և պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. ԹրամփՄենք խորապես գնահատում ենք Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերած օգնությունը․ ԶելենսկիԵՄ-ին ՀՀ անդամակցության օրինագծի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումըՎահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴՓաշինյանը մատը մատին չխփեց. Զատուլինը Բաքվի դատավարության մասին (տեսանյութ)Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Մարիա ԶախարովաԵս կոնդեցի տղա եմ, պարապած խուլիգան․ ՍիրունյանՄարդիկ հեռանում են համակարգից անտանելի վատ աշխատանքային պայմանների պատճառով. Վարդուհի ՍարգսյանՍտամբուլի հայկական վարժարաններից մեկի դեմ զինված հարձակում է տեղի ունեցելԱնդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. փաստաբանԵրևանը չի ասել, որ իրեն «Նոյեմբերի 9-ի» փաստաթղթի մաս չի համարում․ Զախարովա
Հայաստան

Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել

Նաիրա Հովսեփյանի լիազորությունները ԲԴԽ-ում սեփական դիմումի համաձայն դադարեցվելուց կարճ ժամանակ անց ԲԴԽ-ն կքննի նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, ԲԴԽ արդեն նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել ՀՀ արդարադատության նախարարությունը՝ դեռևս ապրիլի 22-ին։ Այսինքն՝ վարույթի հարուցումից երկու շաբաթ անց է Նաիրա Հովսեփյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացրել, երբ ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն դիմել էր ԲԴԽ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նրան։

Ավելին, կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ հարուցվել է դեռևս փետրվար ամսին, որի ժամկետը երկարացվել է 2024թ ապրիլի 10-ին։

Մայիսի 13-ի որոշման համաձայն՝ ԲԴԽ-ում միջնորդությունը կքննարկվի մայիսի 27-ին՝ ժամը 10,00-ին։

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարեցվել են մայիսի 2-ին՝ սեփական դիմումի համաձայն։

Թե ինչն է եղել դիմումի պատճառը՝ պաշտոնական պարզաբանում առ այս պահն առկա չէ, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ Նաիրա Հովսեփյանը տարաձայնություններ է ունեցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ, իսկ տարաձայնությունների պատճառը եղել է Նաիրա Հովսեփյանի դեմ բողոքները։ Մասնավորապես, փաստաբանական համայնքը բազմիցս ահազանգել է, որ Նաիրա Հովսեփյանի վարույթում գտնվող գործերով որոշումներն ամիսներ շարունակ, երբեմն՝ տարիներով չեն տրվում կողմերին, թեև նման խախտման համար մի շարք դատավորների լիազորություններ են դադարեցվել, այդ թվում՝ Նաիրա Հովսեփյանի քվեարկությամբ։

Չի բացառվում, որ հենց այս բողոքների հիմքով էլ հարուցվել է կարգապահական վարույթը, ինչն էլ դարձել է Կարեն Անդրեասյանի, ԲԴԽ անդամների և Նաիրա Հովսեփյանի միջև տարաձայնությունների առարկա։ Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ Նաիրա Հովսեփյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև դատավորի պաշտոնից, սակայն ԲԴԽ անդամները համոզել են նրան հրաժարվել այդ դիմումից և բավարարվել են միայն ԲԴԽ-ում նրա պաշտոնից ազատվելով։

Հատկանշական է, որ Նաիրա Հովսեփյանը բավականին մոտ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, համենայն դեպս, հաճախ է նկատվում վերջինիս հետ թևանցուկ քայլելիս, թեև դատավորն ինքնին պարտավոր է քաղաքական զսպվածություն ունենալ։

Միևնույն ժամանակ կարծիք կար, որ դա էր, ի թիվս այլնի, նրան արտոնյալի կարգավիճակ ապահովում։