ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը Իսրայելի վրա հարձակման մասին չի նախազգուշացրել
![](/timthumb.php?src=/disc/16-04-24/81fc71bb1ac3b6a706482b7e9c29ab7c.jpg&w=708)
Իրանը ԱՄՆ-ին չի նախազգուշացրել Իսրայելի կամ նրա հնարավոր թիրախների վրա հարձակման մասին: Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ դրա մասին հայտնել են Սպիտակ տնից։
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով կապերի համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հաղորդագրություններ է փոխանակել Իրանի հետ:
«Այդուհանդերձ Թեհրանը ապրիլի 13-ին Իսրայելի վրա հարձակման ժամկետների և նպատակի մասին Վաշինգտոնին երբեք չի տեղեկացրել», - վստահեցրել է Քիրբին: