Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որտե՞ղ է լինելու հաջորդ սահմանազատումը. Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել Զախարովան ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերթական անգամ հակաադրբեջանական և հակառուսական է անվանել Դիմել են Ադրբեջանին, որ միջազգային իրավաբանների խումբը մեկնի Բաքու և մասնակցի հայերի դատավարություններին Մարիա Զախարովայի ճեպազրույցը Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Իրանցի պատգամավորը նախազգուշացրել է Ալիևին, որ Թեհրանը կարող է «արժանի պատասխան» տալ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց. նրան մինչեւ 8 տարվա ազատազրկում է սպառնում Նախևառաջ անձնական մեծ ցավ եմ ապրում, որովհետև Մհեր Սահակյանն իմ օգնականն է եղել. Սեյրան Օհանյան Ջալալ Հարությունյանի դատական նիստը բացից անցել է դռնփակի Ժնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ) Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն ԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էԿարող ա՞ սրանց մասին նոր եք իմացել, դրա համար եք «նոր ստանդարտներ» կոչում. Հովհաննես ՔոչարյանԳերմանիայի արտգործնախարարը հեռացել է խորհրդակցությունից՝ Ուկրաինային օգնելուց Շոլցի հրաժարվելուց հետո. BildԳրենլանդիան չի ցանկանում լինել ԱՄՆ-ի կազմում, բայց պատրաստ է բիզնես գործարքի. նախարարՈ՞րն է եղել Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունը 2024 թվականինԳաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջՀետմահու ստացած մեդալը վերցրել ու իր ոտքով սեփական գերեզմանին է գնացել, հետո արդեն՝ հանել իր դագաղը (տեսանյութ)Ձին էլ, թե՝ «դե չստացվեց». Սևակ ՀակոբյանԹուրք լրագրողը ոգևորությամբ նկարագրում է, որ ընդամենը 20 կիլոմետր է մնացել Հայաստանն Իրանից կտրելու համար (տեսանյութ)Որտե՞ղ է լինելու հաջորդ սահմանազատումը. Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերելԳիտնականները հավատու՞մ են այլմոլորակայինների գոյությանը. Հետաքրքիր ուսումնասիրությունՀայաստանում հունվարի երկրորդ շաբաթվա տվյալներով գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճԻնչպես երկարացնել մարտկոցի աշխատանքը iPhone-ումՄյասնիկյան պողոտայում բախվել է 5 մեքենա. կան տուժածներԶախարովան ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերթական անգամ հակաադրբեջանական և հակառուսական է անվանելԻրանի դեսպան. Ռուսաստանի հետ համաձայնագիրը կորոշի երկու երկրների հարաբերությունները 20 տարիԱզատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան2024-ին իսրայելական ավիաբազայից ադրբեջանական բեռնատարների թռիչքները քանակով զիջում են միայն 2020-ի ցուցանիշինՄադրիդի «Ռեալ»-ը 5:2 հաշվով հաղթել է «Սելտա»-ին և շարունակում է պայքարը«Զգույշ եղեք, որ գումարներ չկորցնեք»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ)«Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրաՏարին 90 օրից ավելի ՌԴ-ում գտնվելու դեպքում կարող եք ստանալ մուտքի արգելք. Նոր օրենքներՀայաստանի եւ ԱՄՆ միջեւ համագործակցությունը սպառնալիք է Անդրկովկասում ՌԴ շահերին. Սոբոլեւմարդիկ գործողություններ են ակնկալում, ոչ թե խոսքուզրույցՓաշինյանը որոշել է մեծ գերեզմանաքար դնել այդ հարցի վրաԻնչո՞ւ հեռացան դատարանների նախագահները. Իշխանությունը փորձում է կառավարել համակարգըՍտալինը մեռած է, բայց Ալիևը  սովորում է նրանից․ Լուիս Մորենո ՕկամպոՆԳ նախարարը հրաժարվել է մեկնաբանել հունիսի 12-ի իրադարձություններըՍամվել Բաբայանի կուսակցությունը մասնակցել է հայտարարության տեքստի մշակման աշխատանքներին, ապա՝ հրաժարվել ստորագրությունից Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի «սեւ ցուցակում»Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունըՍկզբում դասալիք-դավաճաններն էին մեղավոր, հիմա էլ ծնողներն են մեղավոր. Սևակ ՀակոբյանՈր նախկին պաշտոնյայի թիկնապահներն են ապահովում ՆԳՆ նոր նախարարի անվտանգությունը․ ինչի՞ց են վախենում Ո՞ւմ դուռն են թակում ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կասկածներըԴիմել են Ադրբեջանին, որ միջազգային իրավաբանների խումբը մեկնի Բաքու և մասնակցի հայերի դատավարություններինՀայաստանի արձագանքը լրագրողական արտահայտություններին ՌԴ հեռուստաեթերում տարակուսանք է առաջացնում. ԶախարովաԳիտնականները Կովկասում «մեգաամրոց» են հայտնաբերելԳրենլանդիան իր անկախության վերաբերյալ որոշումն ինքնուրույն է ընդունելու.Դանիայի վարչապետը՝ ԹրամփինՓարաքարում ավագանու ընտրությունները կանցկացվեն մարտի 31-ին Մարիա Զախարովայի ճեպազրույցը Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանաԱդրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ ՕկամպոՀարևանների հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը առաջնահերթություն է. ՓեզեշքիանԵԱՏՄ-ից իրական օգուտները Երևանի եվրոպական ճանապարհի առանցքային խնդիրն են․ ՄարկեդոնովԻրանցի պատգամավորը նախազգուշացրել է Ալիևին, որ Թեհրանը կարող է «արժանի պատասխան» տալՆոր ֆորմատի փնտրտուքներովՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց. նրան մինչեւ 8 տարվա ազատազրկում է սպառնում«Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծԴիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրելԹրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու «ոսկե հնարավորություն» ունի. The Wall Street Journal
Հայաստան

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջ

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Մ.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատներից մեկի զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, բժշկական կենտրոններից մեկի տնօրենի օժանդակությամբ մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ կեղծ բժշկական ախտորոշումների հիման վրա զինվորական ծառայության հերթական զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելու համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 125,000 ԱՄՆ դոլար կաշառք:

Մասնավորապես՝ 2022 թ. դեկտեմբերին Վ. Մ.-ն, տեղեկանալով, որ բժշկական կենտրոններից մեկի տնօրեն Ա. Մ.-ն հնարավորություն ունի ձեռք բերել զորակոչի ենթակա անձանց ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար հիմք հանդիսացող «Արախնոիդալ կիստա» ախտորոշմամբ բժշկական եզրակացություններ, 5 տարբեր զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու նպատակով նրան առաջարկել է գումարի դիմաց ձեռք բերել և իրեն տրամադրել հիշյալ կեղծ եզրակացությունները:

Ա. Մ.-ն, իր հերթին, համաձայնություն է ձեռք բերել իր ծանոթ՝ վերը նշված ախտորոշումն ունեցող Է. Հ.-ի հետ, որպեսզի վերջինս Վ. Մ.-ի մատնանշած զորակոչիկների փոխարեն խաբեությամբ տարբեր բժշկական հաստատություններում հետազոտություններ անցնի՝ խոստանալով յուրաքանչյուր հետազոտության դիմաց տրամադրել 20,000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Է. Հ.-ն զորակոչիկների փոխարեն Երևանի տարբեր բժշկական կենտրոններում 2023 թվականի հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում հետազոտություններ է անցել՝ այդ ընթացքում ներկայացնելով վերը նշված զորակոչիկների անձը հաստատող փաստաթղթերը: Արդյունքում՝ կազմվել են զորակոչիկների տվյալներով կեղծ հետազոտման եզրակացություններ, որոնք Ա. Մ.-ն տրամադրել է Վ. Մ.-ին: Վերջինս էլ դրանց հիման վրա վերը նշված 5 զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելու համար յուրաքանչյուր դեպքում պահանջել և ստացել է 25,000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 2000-3500 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Մ.-ին: Ընդհանուր առմամբ Վ. Մ.-ն զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունները կատարելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 125,000 ԱՄՆ դոլար:

Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ նրան օժանդակած Ա. Մ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ), 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: