Որոնք են ամենատարածված սեքսուալ ֆանտազիաները
Բջջային Doppler հավելվածի միջոցով անցկացված սոցհարցման արդյունքներով պարզվել է, որ ամենատարածված էրոտիկ ֆանտազիան մի քանի մարդկանց կամ հայտնիների հետ սեքսն է, հայտնում է Refinery 29-ը:
Հարցմանը մասնակցել են 241 կին եւ 159 տղամարդ: Պատասխանողները հայտնել են իրենց առավել հաճախակի սեքսուալ ֆանտազիաների եւ պաշտամունքների մասին: Պարզվել է, որ դրանք ըստ սեռերի տարբերվում են
Հարցման ընթացքում մասնակիցների 17,6 տոկոսը հայտնել է, որ երեւակայել է խմբակային սեքսի մասին, իսկ 16,5 տոկոսը՝ հայտնի մարդու հետ սեռական ակտի: Ըստ որում՝ տղամարդկանց շարքում միաժամանակ մի քանի մարդու մասնակցությամբ սեքս է պատկերացրել 38 տոկոսը, իսկ կանանց՝ շարքում միայն 8 տոկոսը: Ինչ վերաբերում է շոու բիզնեսի աստղի հետ էրոտիկ ֆանտազիաներին, ապա դա նախընտրել է տղամարդկանց եւ կանանց գրեթե նույնքան թիվ՝ համապատասխանաբար 12 եւ 14 տոկոս:
Պատասխանողները նաեւ երեւակայել են դերակատարման խաղերի (14 տոկոս), ԲԴՍՄ պրակտիկայի (7,7 տոկոս) եւ հասարակական վայրում սեքսի մասին (3 տոկոս):