Այսօր՝ 02 մայիսի 2024թ., 00:00
Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի, բայց միակ և գլխավոր հանցագործը եղել և լինելու է քաղաքական իշխանությունը Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա Չգիտեմ` ով էր դրանց ղեկավարը, էդ սև բերետների, բառիս բուն իմաստով փախավ. Բագրատ սրբազան Անցյալում շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել Երբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է.Գեղամ Նազարյան Ասել են` պիտի գնանք ականները հանենք, ասել ենք` որ հանեք, թուրքերը կգան. ջարդելով, քաշելով տարան. բերման ենթարկված Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին Ի՞նչ պիտի անենք, բալա ջան. փաստորեն մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում. կիրանցեցի կանայք Ազգային ժողովի նիստը (տեսանյութ) Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան Սրտի լուսային դեֆիբրիլյացիան բարեհաջող կերպով փորձարկվել է մկների վրա. Chaos Գիտնականը բացահայտել է «փարավոնի անեծքի» պատճառը Դինոզավրերի ինտելեկտը գերագնահատվել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում Ինչ կլինի միջուկային ապոկալիպսիսից հետո. բացատրում է գիտությունը Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel» -ը բախվել է ձիուն․ վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Տնտեսության քողարկված խնդիրները Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են Արդյոք Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշել Դու շուն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան Էս մարդը գյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի․ Գառնիկ Դանիելյան Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին Կառավարությունից հայտնել են՝ Կիրանցիներին առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները և հարցերին տալ լուծումներ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին. Գեղամ Նազարյան Կիրանցիների հանդիպումը Փաշինյանի հետ ավարտվեց. նրանք վրդովված են Ֆլորիդայում քանդում են Բեն Լադենի եղբոր առանձնատունը Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ավիաընկերությունը 101-ամյա ուղևորի համար 1 տարեկանի տոմս է ամրագրել՝ համակարգում առկա սխալի պատճառով Հայտնի մաֆիոզը նշել է իր ամուսնության տարեդարձը եկեղեցում, որտեղ թաղված է Կոզա Նոստրայի կողմից սպանված քննիչը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Ֆրանսիայի հարավում հին հռոմեական գերեզմանոց է հայտնաբերվել՝ հուղարկավորման խնջույքների ապացույցներով Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Օդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Հարցում

Դուք լույսով ու հոգով ներկա եղեք, հաղթանակն էլ կունենաք․․․ Մենք լույսով ենք հաղթելու․․․Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանի քարոզը Ավետման տոնին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց․

«Ոսկեպարը թող մեզ հասցնի Արցախ․ այսօրվա պայքարը հողից ավելի ճշմարտության մասին է. Պատգամ Ոսկեպարից։

Այսպիսին էր հրեշակի և փոքրիկ աղջնակ Մարիամի երկխոսության ավարտը, վերջին խոսքը մարդունն էր. «Ահավասիկ մնում եմ Տիրոջ աղախինը: Եվ թող ինձ պատահի ըստ քո խոսքը»։ Վերջին խոսքը եղավ մարդու ամբողջական հանձնառությամբ, ամբողջական պատասխանատվությամբ։ Մեր ամբողջ կյանքը Աստծո և մարդու խոսակցության մասին է, որի հետևանքով մարդը կա՛մ ընդառաջում է և դառնում համագործակից, կա՛մ մերժում է և դառնում իր աղետի և կործանման պատճառը

Աստծո ձեռքը անընդհատ մեկնված է մեզ։ Մենք մեր կյանքից կարող ենք դատել` ինչպիսին է մեր` մարդու և Աստծո հարաբերությունը՝ կա՞, թե՞ չկա ընդհանրապես։

Մարդիկ հարցնում են՝ երբ չեմ տեսնում Աստծուն, ինչպե՞ս հավատամ, շատ եմ ուզում հավատալ։ Թթվածնի օրինակը բերենք․ մենք ապրում ենք թթվածնի տիրույթում, չենք տեսնում թթվածինը, բայց այն մեզ ամենաանհրաժեշտն է։

Գտնվում ենք Ոսկեպարում` խորհրդանիշ դարձած միջավայրում` 7-դարում կառուցված Սուրբ Աստվածածնի անունով օծված սահմանապահ տաճարում։ Աստծո կամոք, ժամանակների մեջ, այնքան կընդլայնվեն մեր երկրի սահմանները, որ այս տաճարը կլինի ոչ թե սահմանապահ, այլ կդառնա համայնքի կենտրոն։ Դա տեղի կունենա մեր հանձնառությամբ, պատասխանատվությամբ և զոհաբերվելու պատրասխանատվությամբ

Աստվածամոր պես իր անունով հռչակված այս տաճարն էլ այսօր իր թևերը տարածել է մեր ողջ Հայաստանի, մեր ողջ ժողովրդի վրա: Այս փոքրիկ տաճարն էլ հնարավորություն ունի դառնալու ողջ հայության հաղթանակի խորհրդանիշը

Այստեղ է վճռվում և որոշվում Հայոց կյանքը։ Մարիամը վճռական գտնվեց ասելու` համաձայն եմ, վճռական գտնվեց` ասելու այո ճշմարտությանն ու արդարությանը՝ չնահանջելու պայմանով, չհանձնվելու պայմանով․․․ Այլ կերպ ոչ փրկություն, ոչ ազատագրություն չի՛ կարող լինել, բացի ճշմարտությանը ու արդարությանը ԱՅՈ ասելու։ Ասում եմ՝ այո, ոչ միայն որովհետև հավանում եմ դա, այլ ապրում եմ դա։ Գտնվում ենք տարատեսակ հարձակումների մեջ, պետականության կորստյան վտանգի առջև: Այս պայքարը ֆիզիկական չէ, սա հոգու և մտքի պայքար է:

Մեզ հրավեր կա բոլորիս ․․․

Ներքին թշնամիներն իրենց իսկ բերած դժվարության պատճառով մեզ բոլորիս փորձում են բանտարկել, կապել, կաշկանդել, սպառնալ․․․ մենք պետք է հաղթենք, որպեսզի ինչպես ասում է Սուրբ Վարդանը` բարձրանա ճշմարտության կողմը

Այսօրվա մեր պայքարը հողից ավելի ՃՇՄԱՐՏՈւԹՅԱՆ մասին է։ Ճշմարտությունը ազատագրող է, սուտը` կաշկանդող։ Ընտրության առջև ենք` ի՞նչը և ո՞ւմ ենք ընտրելու` ճշմարտությունը, թե սուտը, արդարությունը, թե կեղծիքը, Աստծուն, թե սատանային, Հարությունը, թե գերեզմանը, Անմահությունը, թե մահը։

Մեր շնորհավորանքներն ենք հղում մեր նահատակների մայրերին, քույրերին, այրիներին, դուստրերին։

«Այս օրերը հիշեցնում են Վարդանանց պատերազմից հետո Եղիշեի նկարագրած պատկերը. Հայոց փափկասուն տիկնայք, հանապազ ոտաբոբիկ քայլում էին․․․ նրանք, ովքեր սովոր էին փափուկ գահավորակների, բազմոցների, այսօր ապրում են բաց երկնքի տակ․․․

Այսօր մեր մայրերին, քույրերին, դուստրերին այդ պատկերի մեջ եմ տեսնում, ովքեր այսօր կրում են հայության լավագույն ձգտումներն ու իղձերը, որոնք պատճառ ու միջոց են լինելու մեր կյանքի ազատագրության ու փրկության․․․»։

Ավետման խորհուրդը՝ մայրության և գեղեցկության տոն․ սա գալիս է ևս մեկ անգամ հիշեցնելու մեզ մեր մտածողության զուլալությունը, թե ինչպես ենք մենք տեսնում ու գնահատում մեր մայրերին ու քույրերին` որպես ՄԱՅՐԵՐ և որպես ԳԵՂԵՑԻԿՆԵՐ

Այսօր կանգնած ենք վճռական ժամանակների մեջ։ Այսօր Ոսկեպարը դարձել է ՊԱՅՔԱՐԻ և ՀԱՂԹԱՆԱԿԻ խորհրդանիշ։ Այն մինչև այս պահը կարողացել է բեկել թշնամական ծրագրերը, և այն կկարողանա նաև միջոց դառնալ այդ խորհրդանիշը հասցնելու ՀԱՐՈւԹՅԱՆ և ՀԱՂԹԱՆԱԿԻ գագաթին։ Մեր կյանքն այստեղից սկսվում է, բայց այստեղ չի ավարտվում․․․

Ոսկեպարը թող մեզ հասցնի Արցախ․․․ Ոսկեպարի տաճարը ժամանակին չղջիկների բնակավայր էր, մարդկային ներկայությունից չղջիկները հեռացան․․․ մեր կյանքի «չղջիկների» հետ էլ է այդպես լինելու․․․ Այնտեղ, որպեղ մարդը հոգով ներկա կլինի, խավարասեր չղջիկները չեն լինի։

Դուք լույսով ու հոգով ներկա եղեք, հաղթանակն էլ կունենաք․․․ Մենք լույսով ենք հաղթելու․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan