Այսօր՝ 02 մայիսի 2024թ., 00:00
Ի՞նչ պիտի անենք, բալա ջան. փաստորեն մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում. կիրանցեցի կանայք Ազգային ժողովի նիստը (տեսանյութ) Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան Սրտի լուսային դեֆիբրիլյացիան բարեհաջող կերպով փորձարկվել է մկների վրա. Chaos Գիտնականը բացահայտել է «փարավոնի անեծքի» պատճառը Դինոզավրերի ինտելեկտը գերագնահատվել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում Ինչ կլինի միջուկային ապոկալիպսիսից հետո. բացատրում է գիտությունը Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel» -ը բախվել է ձիուն․ վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Տնտեսության քողարկված խնդիրները Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են Արդյոք Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշել Դու շուն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան Էս մարդը գյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի․ Գառնիկ Դանիելյան Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին Կառավարությունից հայտնել են՝ Կիրանցիներին առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները և հարցերին տալ լուծումներ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին. Գեղամ Նազարյան Կիրանցիների հանդիպումը Փաշինյանի հետ ավարտվեց. նրանք վրդովված են Ֆլորիդայում քանդում են Բեն Լադենի եղբոր առանձնատունը Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ավիաընկերությունը 101-ամյա ուղևորի համար 1 տարեկանի տոմս է ամրագրել՝ համակարգում առկա սխալի պատճառով Հայտնի մաֆիոզը նշել է իր ամուսնության տարեդարձը եկեղեցում, որտեղ թաղված է Կոզա Նոստրայի կողմից սպանված քննիչը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Ֆրանսիայի հարավում հին հռոմեական գերեզմանոց է հայտնաբերվել՝ հուղարկավորման խնջույքների ապացույցներով Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Օդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան Արեւմուտքը հնարավորություն է ստացել սահմանազատման գործընթացից Ռուսաստանին բացառելու. ԱԳ նախկին փոխնախարար Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ «Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան (տեսանյութ) Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան» ԵԱ․ Նարեկ Մանասյանի տպավորիչ հաղթանակը Ադրբեջանի բռնցքամարտիկի նկատմամբ (տեսանյութ)
Հարցում

Որևէ մեկին գեղեցիկ աչքերի համար աջակցություն չեն տրամադրում, պետք է հասկանալ՝ ինչը ինչի դիմաց է․ ընդդիմադիր պատգամավորը՝ Բրյուսելի առաջիկա հանդիպման մասին

Արտաքին աջակցությունն արտաքին քաղաքականության գործիքներից մեկն է և որևէ մեկին գեղեցիկ աչքերի համար աջակցություն չեն տրամադրում։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։

Հարցին՝ իշխանություններն այդ հանդիպումից մեծ ակնկալիքներ ունեն և դա ներկայացնում են, որ տնտեսության համար բում կլինի, Խաչատրյանը հիշեցրեց, որ տնտեսական բումի մասին իշխանությունները խոսում էին դեռևս հինգ տարի առաջ, երբ եվրոպական փողերից 2,5 մլրդ դրամի օգնության հարցը կար։

«Տարիներ են անցել, սակայն, կարծեմ, տրամադրվել է միայն կես մլրդը, այն էլ մաս-մաս։ Այսինքն եթե նայենք, ապա այդ աջակցությունը ոչինչ չի փոխել։ Այնպես որ մեկ բում մենք արդեն բաց ենք թողել»,- ասաց նա և հավելեց․

«Մյուս կողմից պետք է հաշվի առնենք, որ արտաքին աջակցությունը դա արտաքին քաղաքականության գործիքներից մեկն է, իսկ որևէ մեկին գեղեցիկ աչքերի համար աջակցություն չեն տրամադրում։ Խոսքը չի վերաբերում մարդասիրական աջակցությանը, խոսքը գնում է լուրջ՝ «բումային» աջակցության մասին։ Այնպես որ այստեղ էականը է հասկանալ ՝ ինչը ինչի դիմաց է»։

Պատգամավորի կարծիքով՝ նախ պետք է հասկանալ՝ ինչ են առաջարկում, ինչ են ակնկալում, դա ինչ հնարավորություններ է ընձեռելու և ինչ ռիսկեր է պարունակելու։

«Ամենամեծ ռիսկը որ մենք այսօր ունենք դա անվտանգային խնդիրն է, իսկ ամսի 5-ի հանդիպման մասին հայտարարված նպատակը Հայաստանի տնտեսության դիմակայության բարձրացումն է, այլ ոչ թե անվտանգային խնդիրը։ Այնպես որ սպասել ինչ-որ մի արագ, կենսական կարևորության ճեղքման, օրինակ, հայտարարության, որ մենք Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում ռազմական պատասխան կտանք, կամ պատրաստ ենք թեկուզ պատժամիջոցներ կիրառել, նման բան ո՛չ այսօր, ո՛չ էլ ամսի 5-ին չենք տեսնի»,- նկատեց նա։

Դիտարկմանը՝ արդյոք այդ հանդիպումը նշանակում է, որ տնտեսական խնդիրերն իշխանության համար ավելի գերակա են, քան անվտանգայինը, նա արձագանքեց․

«Դե ասվում է՝ քննարկվելու է տնտեսական հարց, մնացածը հայտնի կլինի այն ժամանակ, երբ ձեռք բերված համաձայնությունը սեղանին կդնենք, բայց իհարկե, մյուս կողմից էլ իրենք հասկանում են, որ Հայաստանի տնտեսությունը կոլափսի եզրին է կանգնած։ Թվերը որ տեսնում ենք պայմանավորված են բացառապես Հայաստանի կառավարության քաղաքականությամբ, կառավարության կողմից չվերահսկվող արտաքին գործոններով, իսկ դրական գործոնները գնալով նվազում են։ Հիմա եթե հարաբերությունները շարունակվի սրվել ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-Ի շրջանակներում ապա մենք ունենալու ենք շատ կոշտ վայրէջք տնտեսական եզրույթն օգտագործելով, իսկ տնտեսական կոշտ վայրէջքը կբերի սոցիալական մեծ ցնցումների, ինչին Փաշինյանի ռեժիմը կարող է չդիմանալ»։

Նա շեշտեց, որ տեղի է ունենում Ռուսաստան-կոլեկտիվ Արևմուտքի միջև վերջին 100 տարվա ընթացքում ամենամեծ բախումը․

«Բնականաբար, թե՛ կոլեկտիվ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը փորձում են դաշնակիցներ ձեռք բերել, փորձում են մյուս կողմի դաշնակցիներին տանել իրենց կողմ և միմյանց համար փոքր գլխացավանքներ ստեղծել։ Այստեղ խնդիրը պետք է լինի՝ չդառնալ գործիք»,- շեշտեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan