Եւս 2 գյուղ Ավդեևկայի ուղղությամբ անցել է ռուսական ԶՈւ-ի վերահսկողության տակ

Ուկրաինական զորքերը Սեվերնոյե և Ստեպովոյե գյուղերից նահանջել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի «Տավրիա» օպերատիվ-ռազմավարական խմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիխովոյը, փոխանցում է Риа Новости-ն։
«Ավդեևկայի ուղղությամբ մեր ստորաբաժանումները նահանջել են Սեվերնոյե և Ստեպովոե փոքր գյուղերից»,-ասել է նա: