Արխիվային փաստաթղթեր են հանձնվել Մատենադարանին
![](/timthumb.php?src=/disc/27-02-24/f105515a7e9bb5fb2cdd4368b67d5934.jpg&w=708)
Մատենադարանի պատվիրակության Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ Վերապատվելի Նշան և Մարիա Բագգալյանները Մատենադարանին են ընծայաբերել երկու մեծարժեք ձեռագիր և մեկ հնատիպ գիրք։ Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։
Տնօրենության հրավերով ս․թ․ օգոստոսին նվիրատուները կայցելեն Հայաստան՝ մասնակցելու ձեռագրերի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը։
Հաջորդ արժեքավոր ձեռքբերումը նշանավոր հայագետ, արվեստաբան Սիրարփի Տեր-Ներսեսյանի արխիվային փաստաթղթերն են, որոնք Մատենադարանին հանձնեց հայտնի արվեստաբան Սիլվիա Աճեմյանը։
Հիշեցնենք, որ Սիրարփի Տեր-Ներսեսյանի արխիվային ֆոնդը և անձնական գրադարանը պահպանվում են Մատենադարանում։
Մատենադարանի ամբողջ անձնակազմի անունից խորին երախտագիտություն ենք հայտնում նվիրատուներին՝ ազգային արժեքների հարատևության ապահովման բարձր գիտակցության համար։