Եգիպտոսը Իսրայելի գործողությունների պատճառով նոտա կուղարկի ՄԱԿ-ի Միջազգային դատարան

Եգիպտոսը պատրաստվում է նոտա ուղարկել ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ կապված պաղեստինյան տարածքներում Իսրայելի գործողությունների հետ։ Այս մասին հայտնում է «Al-Qahira Al-Ikhbariya» հեռուստաալիքը՝ հղում անելով Եգիպտոսի պաշտոնյային, տեղեկացնում է ТАСС-ը։
Ըստ նրա, իշխանությունները նոտան դատարան կներկայացնեն փետրվարի 21-ին։ Բացի այդ, Եգիպտոսը կմասնակցի 1967 թվականից ի վեր պաղեստինյան տարածքներում Իսրայելի գործողությունների վերաբերյալ խորհրդատվական եզրակացության մշակմանը, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան խնդրել է Միջազգային դատարանից, ասել է պաշտոնյան։
ՀԱՀ-ը Իսրայելի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։ Հարավաֆրիկյան կողմը դատարանին խնդրել է կանխարգելիչ միջոցներ կիրառել՝ «պաշտպանելու պաղեստինյան բնակչությանը ցեղասպանության կոնվենցիայով իրենց իրավունքների հետագա լուրջ և անուղղելի խախտումներից» և ապահովելու կոնվենցիայով Իսրայելի պարտավորությունների կատարումը։
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը, Հարավային Աֆրիկայի հայցից հետո, հունվարի 26-ին որոշում կայացրեց, որ Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Գազայում ցեղասպանությունը կանխելու համար: Ենթադրվում է, որ Իսրայելի դեմ ՀԱՀ-ի Իսրայելի դեմ հայցի ըստ էության քննարկումը դատարանում կտևի մի քանի տարի: