Տեսախցիկը ֆիքսել է Էրեբունիում հզոր պայթյունի պահը
Այս թեմայով
- Պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու հետևանքով
- Փլատակներում մնացած կնոջը ևս դուրս բերեցին. Նա ողջ է
- Ես պառկած էի, ուժեղ ձայն լսեցի, մութ էր. 4 հոգով էին ապրում, ամուսինները եւ երկու տղաները. Պատմում է հարեւանը (տեսանյութ)
- Նոր մանրամասներ՝ Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունից. Փլատակների տակ 2 կին է. մեկի ձայնը լսելի է
Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած հզոր պայթյունի կադրերը արձանագրվել են ճանապարհային տեսախցիկների կողմից:
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով մահացել են երկու քաղաքացիներ, ովքեր ամուսններ էին: Եվս երկու քաղաքցի վիրավորվել են:
Ըստ ԱՆ տվյալների՝ նրանցից մեկի վիճակը կայուն է, մյուսինը՝ կայուն ծանր: Վերջինս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։