Որն է ամուսնալուծության հիմնական պատճառը
Հիմնական պատճառը, թե ինչու են կանայք ամուսնալուծվում այն է, որ ամուսիները չեն ցանկանում փոխել իրենց վարքագիծը եւ հարաբերութուների պահպանման համար ջանքեր չեն գործադրում: Այս եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի հետազոտողները, հաղորդում է Daily Mail-ը:
Կանայք ավելի ծանր են տանում տարիների ընացքում աճող լարվածությունը եւ այդ պատճառով տղամարդկանցից երկու անգամ ավելի շատ են դիմում ամուսնալուծության:
Գիտնականները 16 տարվա ընթացքում 355 զույգի են հետեւել: Յուրաքանչյուր զույգից մի քանի անգամ հարցազրույց են վերցրել՝ համատեղ կյանքի առաջին, երկրորդ, չորրորդ, յոթերորդ եւ 16-րդ տարում:
Պարզվել է, որ կանայք ավելի շատ են խոսել հարաբերություններում լարվածության մասին, քան տղամարդիկ:
Որոշ զույգերի տղամարդիկ գրեթե չեն դժգոհել հարաբերություններից:
Գիտնականները նշում են, որ 16 տարվա ուսումնասիրության ընթացքում այդ զույգերի 40 տոկոսն ամուսնալուծվել է: