Այսօր՝ 07 մայիսի 2024թ., 00:00
Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Մոտ 35 հազար գերմանացի զինվոր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Տեղումները կշարունակվեն Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (տեսանյութ) Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում «Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ Ինչո՞վ է նշանակալից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը. Մարկեդոնով Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ Ուշակով Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Լեհաստանում Հիտլերի դաշնակցի տան մոտ մասնատված մնացորդներ պարունակող զանգվածային գերեզման է հայտնաբերվել Գիտնականները վերականգնել են 75000 տարի առաջ ապրած նեանդերթալցի կնոջ արտաքինը Դատարանը հաստատել է Իտալիայի իրավունքն ամերիկյան թանգարանում ցուցադրված հին հունական քանդակի նկատմամբ Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր սմարթֆոնը կոտրել են և հետևում են ձեզ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակության բնօրինակ նկարազարդումը հանվել է աճուրդի «Վերջին դաս» կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Տղամարդն առևանգել է ընկերուհուն, դրա պատճառով բանտ նստել, ազատ արձակվել և նորից առևանգել նրան ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ) Երկրի ղեկավարը ո՞նց կարա ասի՝ ծառ տնկեք, որ թուրքին չտեսնեք. Սեյրան Օհանյան Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստnրացնnղներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Երկրապահ համարվող կառույցը մեքենան վարել է դեպի բնակիչները, այդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց փակել են․ Արծվիկ Մինասյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Փարպի գյուղից հատուկ ակցիային մասնակցելու համար Երևան էր եկել 70-ամյա մի մարդ Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Freedom House-ը մտահոգություն է հայնել, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (տեսանյութ) Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց կսկսենք, երբ փողոցում բավարար ուժ կլինի ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Սաղաթելյան Վահան Քերոբյանի եղբայրը կառաավարության շենքի դիմաց ակցիա էր անում Ճանապարհից երևում են նշաձողերը Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Բաքուն հաստատակամ է կարգավորման գործընթացի բոլոր կետերում իրական արդյունքների հասնելու հարցում. Բայրամով «Գետի՛նն ենք մտնում ձեր փոխարեն»․ քաղաքացիները հանդիմանում են Կիրանցի ճանապարհը փակած ոստիկաններին Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան շարունակել մնալ դատավոր Արծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել «Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Եվրոպական գրադարաններից գողացել են ռուս դասականների ավելի քան 170 հազվագյուտ հրատարակություն և փոխարինվել են պատճեններով Իրավիճակը Կիրանցի ճանապարհին այս պահին Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Շատ վատ ֆանտազիա ունեն` կարելի էր գոնե խելքին մոտ բաներ տարածել Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Հարցում

ՏԵՂԵԿԱՆՔ № 19՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

06․08․2018թ․ քննարկում կառավարությունում

Խոստում - Մենք պետք է դադարեցնենք Սևանին որպես խաղալիք վերաբերվել կամ ջրի տարա վերաբերվել, և դա բացարձակապես անթույլատրելի է։ Սևանին որպես ջրի տարա վերաբերվելը, ցավոք սրտի, երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության, և դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք։

25․01․2020թ․, մամուլի ասուլիս

Խոստում - Սևանից ջրառը նվազագույնն է վերջին 5 տարիների համար. Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143.8 մլն. խորանարդ մետր ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56 մլն. խորանարդ մետրով: Նման դրական ցուցանիշ չի արձանագրվել 2010 թվականից ի վեր: Օրենքով նախատեսված 170 մլն. խորանարդ մետր ջրից 26,140 մլն խորանարդ մետր պակաս է բաց թողնվել: Օրենսդրական փոփոխության արդյունքում Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար Կառավարությունն Ազգային ժողովին կարող է դիմել միայն այն դեպքում, եթե պաշտոնապես երաշտ է հայտարարել:

Իրական պատկեր – 11․07․2023թ․ կառավարության առաջարկով հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց Սևանա լճից լրացուցիչ 70 մլն խմ ջուր բաց թողնելու հարցը, այսինքն՝ ընդհանուր 240 մլն խմ։ Սա այն դեպքում, երբ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել կառավարության որոշմանը` նշելով, որ ջրառը պետք է լինի սահմանված 170 մլն խմ շրջանակներում։ Նշենք, որ կառավարությունը 2023 թվականին պաշտոնապես երաշտ չէր հայտրարել՝ ի հակառակ Փաշինյանի այն պնդման, որ Սևանից լրացուցիչ ջրառ կարվի միայն պաշտոնապես երաշտ հայտարարելու դեպքում։

 08.05.2019թ․, մամուլի ասուլիս

Խոստում - Փոքր և միջին այսպես ասած՝ «խելացի անասնաշենքերի» կառուցման կամ վրակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50 տոկոսի հետվերադարձ կկատարվի, սահմանամերձ գյուղերի դեպքում հետվերադարձը կկազմի 70 տոկոս։

Իրական պատկեր – 2019 թվականից մինչև 2023 թվականի դեկտեմբերը ներառյալ, կառուցվել է ընդամենը 51 «խելացի» անասնաշենք։ Եվ սա այն պարագայում, երբ Հայաստանում մի քանի տասնյակ հազար ընտանիքներ են զբաղվում անասնապահությամբ։ 22.12.2023թ․, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր էկոնոմիկայի նախարարություն, ներկայացվեց, որ 2019 թվականից մինչ օրս կնքվել է 94 պայմանագիր, բայց շահագործման է հանձնվել 51 անասնաշենք: Վիճակագրությունը չի հրապարակվել, թե քանիսի դեպքում է գումարի վերադարձ արվել։

Ինչո՞ւ անասնատերերը չեն համաձայնում օգտվել «խելացի անասնագոմերի» ծրագրից։ Բանն այն է, որ կառավարությունը խոստացված 50 տոկոս վերադարձը կատարում է անասնաշենքի պատրաստումից հետո միայն, իսկ անասնապահները մի քանի միլիոն դրամ կանխիկ գումար չունեն՝ սեփական միջոցներով անասնաշենքերը սարքելու համար։ Իսկ, օրինակ, 10 միլիոն դրամ շենքի վրա ծախսելու դեպքում հետ են ստանալու 5 միլիոնը, մյուս 5 միլիոնը իրենց համար խնդիր է․ պնդում են, որ անասնապահությունն այդքան եկամտաբեր չէ և կարող է կառավարության տարբերակը քիչ թե շատ ձեռնտու լինել միայն շատ խոշոր ֆերմերներին։

 16.09.2019թ․, մամուլի ասուլիս

Ելույթ - Ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը, որը համալրվում է ավելի քան 50 աղբատար մեքենաներով, մի քանի տասնյակ ձնամաքրող, ջրցան և փոշեկուլ մեքենաներով: Վերջին առնվազն 30 տարվա մեջ համայնքը նման ծավալի ու տիպի տեխնիկա չէր ձեռք բերել:

Իրական պատկեր – 2023 թվականի ամռանը՝ հուլիս ամսին, Երևանի աղբահանումը շաբաթներ շարունակ իրականացվում էր գրաֆիկի շեղումներով, որոշ վարչական շրջաններում չէր իրականացվում ընդհանրապես։ 17․07․2023թ․ խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասաց, որ տեխնիկան փչացել է, և պետք է խստացվի տեխնիկայի շահագործման նկատմամբ հսկողությունը, ամենօրյա սպասարկումը:

Երևանի աղաքապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց, թե ձեռք բերված տխնիկան առնվազն 10 տարի պետք է ծառայեր, այդքան շուտ փչանալը ահազանգ է, որ նմանատիպ տեխնիկայով հեռու գնալ չի ստացվելու:

Ինչ վերաբերում է ձնամաքրող տեխնիկային, ապա 23․12․2023թ․ Երևանում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն՝ Նոր Նորք վարչական շրջանում ավտոբուսները դադարեցրին երթևեկությունը, քանի որ ձնամաքրող տեխնիկաների չաշխատելու արդյունքում ճանապարհներին սառույցներ էին և անհանգստանում էին ուղևորների կյանքի և նոր ձեռք բերված ավտոբուսների համար։

 18․11․2020թ․ ճանապարհային քարտեզ

2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերից ի վեր, երբ ստորագրվեց կապիտուլյացիոն պայմանագիր, Հայաստանի քաղաքացիները դուրս եկան փողոց․ ամեն օր տեղի էին ունենում անհնազանդության գործողություններ։ Նիկոլ Փաշինյանը, երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար, հրապարակեց 6-ամսյա ճանապարհային քարտեզ, որի 15 կետերից 6-րդը հետևյալն էր․ «Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»։

Իրական պատկեր – Գերեվարվածները ոչ միայն շուտափույթ չվերադարձվեցին, այլև դրանից հետո 60-ից ավելի զինվորական ու քաղաքացիական անձինք գերեվարվեցին։

07․06․2021թ․ Արմավիրի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Դուք նաև պետք է գիտակցեք, որ գերիների հարցը էսօր ուզում են մեր պետության և մեր ժողովրդի դեմ օգտագործել անհամաչափ զիջումներ պարտադրելու համար։ Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար, և այո, նրանք մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»։

13․12․2023թ․ Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 32 գերեվարված անձի՝ փոխարենը ստանալով 2 դիվերսանտի, որոնք Հայաստանում դատապարտվել էին, նրանցից մեկը՝ ցմահ ազատազրկման՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հսկինչին սպանելու համար։

Այս պահին պաշտոնապես Ադրբեջանում է գտնվում 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի պետական, ռազմական ղեկավարությունը։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, որ զբաղվուըմ է գերիների հարցով, նշում է ևս 80 չհաստատված գերու մասին։ Այսինքն, գերիների ընդհանուր թիվը 100-ից ավելի է։

 18․11․2020թ․ ճանապարհային քարտեզ

Խոստում - Վերը նշված ճանապարհային քարտեզի 6-րդ կետում Նիկոլ

Փաշինյանը խոստանում է․ «Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»:

Իրական պատկեր – 10.01.2023թ. ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ են տեղի ունենում իրականում․․․ 44-օրյայից շուրջ 200 անհետ կորածներ ունենք, և հիմա Գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովը, էսպես ասած, վերակազմավորվել է ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ, և աշխատում են»։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն արձագանքեց Փաշինյանին՝ հայտարարելով․ «Ցավում եմ, որ երկրի վարչապետը չի տիրապետում նման կարևոր տեղեկության կամ իմիտացիա է անում, թե ամեն հարցով զբաղվում է: Իրականում 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող մոտ 200 անձանց որոնողական աշխատանքները դադարեցվել են դեռևս 2022 թվականի հունվար ամսից: Դադարեցվել է Ադրբեջանի միակողմանի որոշմամբ»:

Այսինքն՝ 44-օրյա պատերազմում անհետ կորածների ճակատագրի պարզաբանման աշխատանքներ 2022 թվականից ի վեր տեղի չեն ունենում։

Համաձայն Քննչական կոմիտեի՝ 2023թ․ պաշտոնական տվյալների, 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում անհայտ է 196 անձի գտնվելու վայրը, որոնցից 176-ը զինծառայող են, 20-ը՝ քաղաքացիական անձ։

Հայաստանում բազմիցս են բողոքի ակցիաներ արել անհետ կորածների հարազատները, նրանց հրաժարվում է ընդունել պաշտպանության նախարարը։ 2023թ․ օգոստոսի 4-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հարազատ Արսեն Ղուկասյանը փոխանցեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս խոսքերը․ «Նա ծնողներին ասել է՝ ես չեմ հասկանում՝ դուք ձեր տանը էլ երեխա չունե՞ք, գնացեք ձեր ողջ երեխեքով զբաղվեք, ի՞նչ եք ամբողջ օրն ընկել անհետ կորածների հետևից»։

Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակից մեկ այլ անհետ կորածի հայր էլ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այլ խոսքերը․ «Իմ պապն էլ է կորած եղել, մենք հարմարվել ենք, դուք էլ հարմարվեք։

 Շարունակելի

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan