Այսօր՝ 30 ապրիլի 2024թ., 00:00
Գիտնականը բացահայտել է «փարավոնի անեծքի» պատճառը Դինոզավրերի ինտելեկտը գերագնահատվել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում Ինչ կլինի միջուկային ապոկալիպսիսից հետո. բացատրում է գիտությունը Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel» -ը բախվել է ձիուն․ վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են Արդյոք Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշել Դու շուն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան Էս մարդը գյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի․ Գառնիկ Դանիելյան Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին Կառավարությունից հայտնել են՝ Կիրանցիներին առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները և հարցերին տալ լուծումներ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին. Գեղամ Նազարյան Կիրանցիների հանդիպումը Փաշինյանի հետ ավարտվեց. նրանք վրդովված են Ֆլորիդայում քանդում են Բեն Լադենի եղբոր առանձնատունը Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ավիաընկերությունը 101-ամյա ուղևորի համար 1 տարեկանի տոմս է ամրագրել՝ համակարգում առկա սխալի պատճառով Հայտնի մաֆիոզը նշել է իր ամուսնության տարեդարձը եկեղեցում, որտեղ թաղված է Կոզա Նոստրայի կողմից սպանված քննիչը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Ֆրանսիայի հարավում հին հռոմեական գերեզմանոց է հայտնաբերվել՝ հուղարկավորման խնջույքների ապացույցներով Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Օդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան Արեւմուտքը հնարավորություն է ստացել սահմանազատման գործընթացից Ռուսաստանին բացառելու. ԱԳ նախկին փոխնախարար Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ «Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան (տեսանյութ) Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան» ԵԱ․ Նարեկ Մանասյանի տպավորիչ հաղթանակը Ադրբեջանի բռնցքամարտիկի նկատմամբ (տեսանյութ) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն՝ ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
Հարցում

10 տեխնոլոգիա, որոնք մարդկանց կյանքում բեկումնային փոփոխություն կմտցնեն 2024-ին

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի MIT Technology Review ամսագրի խմբագիրները կազմել են 10 ամենակարևոր տեխնոլոգիաների ցանկը, որոնք ամենաշատը կազդեն մարդանց կյանքի և գործունեության վրա 2024-ին:

Արհեստական ​բանականություն
Առաջին տեղն զբաղեցրել է արհեստական ​ բանականությունը (ԱԲ)։ Միլիարդավոր մարդիկ արդեն ծանոթացել են ChatGPT-ին և լեզվական այլ խոշոր մոդելներին, ինչպես նաև մասնագիտացված տասնյակ նեյրոցանցերին: Ընդամենը մեկ տարում դրանք փոխեցին աշխարհը՝ հագեցնելով տեղեկատվական տարածքը ակնարկների, տեքստեր գրելու, նկարելու և տեսանյութեր ստեղծելու խելացի օգնականներով: Կասկածից վեր է, որ ԱԲ-ի և ԱԲ-ի վրա հիմնված արտադրանքի նկատմամբ չափազանց մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այդ արտադրատեսակների զարգացումը, արագորեն կշարունակվի ողջ 2024-ի ընթացքում:

Արևային էներգիա
MIT-ի մասնագետները երկրորդ տեղը հատկացրել են գերարդյունավետ արևային էներգիային, որն արդեն ամուր հաստատված է Երկրի վրա և որոշ տարածաշրջաններում նույնիսկ մարտահրավեր է նետել հանածո էներգիայի աղբյուրներին, օրինակ՝ գերազանցելով Չինաստանի էներգիայի մատակարարման 50%-ը: Իհարկե, դեռ հնարավոր է էլ ավելի բարձրացնել արևային էներգիայի կիրառության արդյունավետությունը․ այսօր արևային ֆոտոբջիջներն աշխատում են մոտ 20% արդյունավետությամբ: MIT-ում կարծում են, որ 2024-ին պերովսկիտով ֆոտոբջիջները լայն տարածում կստանան և կապահովեն առևտրային արևային վահանակների արդյունավետությունը։ 

Apple Vision Pro
Փորձագետները 2024-ին հնարավոր բեկումնային իրերի ցանկում երրորդ տեղը շնորհել են Apple Vision Pro սարքին։ Այն արժե 3500 դոլար, իսկ մատակարարումները կսկսվեն փետրվարի 2-ից։ Սա խառը իրականության սարքերը շուկա մտցնելու Apple-ի առաջին փորձը չէ, և այս պահին դժվար է ասել՝ կհաջողի այն, թե ոչ: Իհարկե, ընկերությունը շատ խոստումներ է տվել, այնուամենայնիվ, առանց ծրագրային ապահովման լայն աջակցության և մեծ քանակի օգտակար և արժեքավոր հավելվածների, այս սարքը քիչ արժեք կունենա, և ոչ բոլորը կարող են դա թույլ տալ իրենց:

Ճարպակալման դեմ դեղամիջոցներ
Չորրորդ տեղում հայտնված մշակումները խոստանում են որոշիչ ազդեցություն ունենալ հասարակության լայն շերտերի առողջության վրա։ Սրանք դեղամիջոցներ են ճարպակալման դեմ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գիրության համաշխարհային աճը համաճարակ է անվանել։ Նոր դեղամիջոցները, ինչպիսիք են Mounjaro-ն և Wegovy-ն, արդեն ցույց են տվել իրենց արդյունավետությունը այս խնդրի դեմ պայքարի հարցում։ Ավելին, դրանք ունեն խոստումնալից հավելյալ ազդեցություններ. կան ապացույցներ, որ այդ դեղամիջոցները կարող են պաշտպանել նույնիսկ սրտի կաթվածից և ինսուլտից։

Երկրաջերմային էներգիա
Հինգերորդ տեղում են երկրաջերմային էներգիայի օգտագործման նորագույն տեխնոլոգիաները։ Երկրի ներսից եկող ջերմությունն օգտագործվել է տասնամյակներ շարունակ, սակայն բոլոր մեթոդներն ու գործիքները այս հնարավորություններից օգտվելու առաջին փորձերն են միայն։ Հասկանալի է, որ հորատման և խողովակների տեղադրման ավելի բարդ տեխնիկան կօգնի ջերմություն և էներգիա ստանալ նույնիսկ այնտեղ, որտեղ նախկինում դա անհնար էր համարվում:

Միկրոչիպեր
Միկրոչիպերը, որոնցով հավաքվում են մեծ չիպերն ու պրոցեսորները, նույնպես հայտնվել են նոր տարվա ամենահայտնի տեխնոլոգիաների ցանկում: Մոտ ապագայում միկրոչիպերը գնալով ավելի հզոր և բարդ լուծումներ ստեղծելու միակ միջոցն են:

Գեների խմբագրման դեղամիջոցներ
Յոթերորդ բեկումնային մշակումը գեների խմբագրման վրա հիմնված «դեղամիջոցի» ստեղծումն է: 2023-ի վերջում առաջին անգամ նման դեղամիջոց հաստատում է ստացել, որպեսզի կիրառվի մարդկանց շրջանում։ Այսպիսի բեկում կատարվել է Vertex ընկերությունը, որը հավանություն է ստացել օգտագործելու իր «գենետիկական մկրատը» մանգաղաբջջային սակավարյունությունը և փոխներարկումից կախում ունեցող թալասեմիայի բետա տարբերակի բուժման համար: Սրան կհետևեն այլ փորձեր, քանի որ տեխնոլոգիան ապացուցել է իր աշխատանքն ու արդյունավետությունը։

Գերհամակարգիչների շարունակական մասշտաբավորում
Գերհամակարգիչների շարունակական մասշտաբավորումը նույնպես բեկումնային տեխնոլոգիաների ցանկում է: Սա իրականում խնդիր է։ Ժամանակակից համակարգերն այնքան շատ էներգիա են սպառում և այնքան բարդ է դրանք կառավարելը, որ կատարողականի հետագա մասշտաբավորումը բոլոր իմաստներով բավական բարդ խնդիր է: Սակայն մարդկությունը հաղթահարել է այս խնդիրը․ սուպերհամակարգիչներն արդեն գերազանցել են մեկ էքսաֆլոպսի շեմը և գնում են դեպի ապագա, որտեղ կլիմայի, միջուկային ռեակցիաների և այլնի մոդելավորումները կարող են կատարվել ավելի արագ և ծախսարդյունավետ:

Ջերմային պոմպեր
Ջերմային պոմպերը ճանաչվել են որպես իններորդ ամենակարևոր տեխնոլոգիան, որը կօգնի մարդկանց իրենց կենցաղը կազմակերպել հարմարավետ՝ առանց շրջակա միջավայրն աղտոտելու։ Սրանք գրեթե օդորակիչներ են, բայց աշխատում են մի փոքր այլ սկզբունքով: Էլեկտրական էներգիա օգտագործելով՝ ջերմային պոմպերը կարող են ջեռուցել սենյակները նվազագույն էներգիայի սպառմամբ, նույնիսկ սաստիկ սառնամանիքների դեպքում: Ջերմային պոմպերի վաճառքն սկսել է աճել ողջ աշխարհում, իսկ ԱՄՆ-ում դրանք առաջին անգամ գերազանցել են գազային վառարաններին։ Հետաքրքիր է, որ անցյալ տարվանից Գերմանիայում ցանկացած նոր տուն օրենքով պետք է ջեռուցվի էլեկտրական ջերմային պոմպով:

X-ի շատ մրցակիցներ
MIT-ի փորձագետները 2024-ին մարդկանց կյանքի վրա ազդող տասներորդ կարևոր գործոնը համարում են X սոցցանցի (նախկինում՝ Twitter) համար շատ մրցակիցների հավանական ի հայտ գալը։ Փորձագետների կարծիքով՝ Իլոն Մասկը, որը գնել է այս սոցցանցը, իրեն դրսևորել է որպես բռնակալ և անպատասխանատու առաջնորդ, ինչը վախեցրել է օգտատերերին և գովազդատուներին։ Հետևաբար, սոցցանցերի աշխարհում այս ցանցի կենտրոնական տեղը փաստացի ոչնչացվել է, և դրա պոտենցիալ «սպանողներից» շատերը պատրաստ են զբաղեցնել այդ տեղը, օրինակ, արդեն գործարկված Bluesky և Threads ցանցերը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan