Թուրքիայում թափառող շները հարձակվել են տարեց կնոջ վրա. տեսախցիկը ֆիքսել է դաժան տեսարանը
Թուրքիայի Մուշ նահանգի Վարթոյի շրջանում շների գարձակման հետեւանքով 79-ամյա կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Թուրքական Hurrıyet-ի փոխանցմամբ՝ 79 ամյա կինը գյուղի միջով քայլելու ժամանակ տարբեր կողմերից հարձակման է ենթարկվել շների կողմից։ Շները կնոջը ոտքերից եւ թեւերից քաշ են տալիս եւ վնասվածքներ հասցնում։
Օգնության հասած հարեւանները տարեց կնոջը տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշլները նշել են, որ կնոջ վերքերը մշակել են եւ կատաղության դեմ ներարկում արել։