Ադրբեջանի ԶԼՄ-ները հայտնել են նախագահական ընտրություններում մեկ այլ թեկնածուի առաջադրման մասին
Երկրի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաևի թեկնածությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես հայտնել է Էլշադ Մուսաևը, այս մասին որոշումը կայացվել է «Մեծ Ադրբեջան» կուսակցության քաղխորհրդում։
Ադրբեջանի նախագահի պաշտոնում Է.Մուսաևի առաջադրման հետ կապված փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվեն դեկտեմբերի 19-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, բացի երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևից, Ադրբեջանի նախագահի պաշտոնում ևս երկու թեկնածուի առաջադրման մասին․ նրանք են՝ «Սոցիալական հետազոտությունների կենտրոնի» խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը և «Մեծ ստեղծագործում» կուսակցության և Միլլի Մեջլիսի մշակույթի հանձնաժողովի ներկայացուցիչ Ֆազիլ Մուստաֆան։
Ադրբեջանում նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի փետրվարի 7-ին։