Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգ․Հայկուհի Հարությունյան
![](/timthumb.php?src=/disc/06-12-23/eb2ede25dbc1d3ef1b8ed6383b91216b.jpg&w=708)
Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգի տեսքով. կոնկրետ կայացվող որոշման շրջանակում «համագործակցության» վերաբերյալ առաջարկ էր, որը մերժվել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը։
Թե ում կողմից է եղել զանգը, նա չհայտնեց։
«Սովետական միության տարածված այդ զանգի ձևով էր ճնշումը։ Գործադիր մարմնին տեղեկացնելուց հետո դա բացարձակապես կրկնություն չի ունեցել»,- ասաց նա։
Նշենք, որ Հ. Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի թեկնածու է։ Այսօր ԱԺ-ում քննարկվում է նախագահի ընտրության հարցը։