Նեթանյահուն «Մոսադի» ներկայացուցիչներին կարգադրել է հեռանալ Կատարի բանակցություններից
![](/timthumb.php?src=/disc/02-12-23/cb95f19aaaacd54cd2c3aff1348d7c64.jpg&w=708)
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է Կատարից հետ կանչել «Մոսադ» հետախուզական ծառայության ներկայացուցիչներին, քանի որ Գազայի հատվածում պատանդներին ազատելու դիմաց հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել:
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակին։
«Նեթանյահուի կարգադրությամբ «Մոսադի» ղեկավար Դավիթ Բարնեան Դոհայում իր թիմին հրահանգել է վերադառնալ Իսրայել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նեթանյահուի գրասենյակը պնդում է` ՀԱՄԱՍ շարժումը չի կատարել համաձայնագրի իր մասը, որը նախատեսում էր երեխաների և կանանց ազատ արձակել մի ցուցակով, որին հավանություն էին տվել պաղեստինցիները։