Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է. փաստաբան
![](/timthumb.php?src=/disc/02-12-23/64e70e45eb051b52267a3822744c8b3d.jpg&w=708)
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով իրականացվող դատական քննությունը գտնվում է ավարտական փուլում, ուստի լուսաբանելու ցանկություն ունեցող լրագրողներին տեղեկացնում եմ, որ հերթական դատական նիստը տեղի է ունենալու 2023 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում»։