Այսօր՝ 03 մարտի 2024թ., 00:00
Միրզոյանը Շմիդին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները Սուր քննադատություն Իսրայելի հասցեին Անչելոտի․ Աննախադեպ բան տեղի ունեցավ Անհայրենիք մուրացկանները Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տնտեսի կիրակին Շաբաթվա կարեւոր իրադարձությունը Մրցավարը «Ռեալից» գողացավ հաղթանակը 2024 թվականը կլինի ռեկորդային շոգ տարի Կարո՞ղ են արդյոք նիհարեցնող դեղամիջոցներն ամբողջությամբ փոխարինել սպորտը «Դանակը ոսկորին հասավ, մենք բոլորս պոտենցիալ հանցագործ ենք». կոնդեցիների ակցիան քաղաքապետարանի դիմաց Երբ գա ժամանակը, հայ-թուրքական սահմանի լիարժեք բացումը կնպաստի երկու ժողովրդի մերձեցմանը. Սերդար Քըլըչ ՌԴ-ի հետ ՀՀ-ն ունի երկկողմանի հարկումը բացառող համաձայնագիր, մեկ երկրում վճարված եկամտահարկը պետք է ամբողջությամբ նվազեցվի մյուսում եկամտահարկի հաշվարկից Մարտի 1-ը իշխանության է բերել՝ հիշում են, Սումգայիթը կարող է զրկել՝ չեն հիշում. Սևակ Հակոբյան Սա ոչ թե կարգավորման, այլ Հայաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ վստահության ստեղծման գործընթաց է. Սերդար Քըլըչ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ամփոփում է շաբաթը «Քայլ դեպի տուն» խորագրով ծրագիր համար պետբյուջեից ավելի քան 100 մլն դրամ գումար է հատկացվել Արցախի կառավարությունը համապատասխան կարգ է մշակում Որքանով է վաճառվել «00օօ000» պետհամարանիշը Արտահերթ ընտրությունների մտքից հրաժարվել են Քենսինգթոնյան պալատը հայտարարել է, որ Քեյթ Միդլթոնի հիվանդության վերաբերյալ լուրերը «դավադրության տեսություններ» են Մեծ Բրիտանիայի իշխանությունները սկսել են նախապատրաստվել Չարլզ III թագավորի մահվանը Գիտնականները պարզել են, թե որտեղից են Մարսի մակերևույթի վրա առաջացել օրգանական նյութեր Բրիտանիայում աճուրդից հանվել է 19-րդ դարով թվագրվող եթովպիական գողացված վահանը Արցախի ԱԺ անդամներից Քննչական կոմիտեում փորձում են ճշտել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառը Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատարների համար Ամեն ինչ պետք է անես` երկրի պատիվը բարձր պահելու համար․ Արթուր Դավթյան ԱԺ պատգամավորները Գերմանիա կմեկնեն աշխատանքայի՞ն, թե՞ տուրիստական այցով Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դժվար ճանապարհով․ Բերբոք Կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա Մայրաքաղաքում նախորդ տարվա համեմատ 2,7 տոկոսային կետով նվազել են շինարարական աշխատանքները Հռչակագիրը չի խանգարել մեզ զարգանալ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել և, անգամ, բանակցություններ վարել Թուրքիայի հետ Հայաստանի համար նախատեսված 2․6 միլիարդ եվրո աջակցությունից 550 միլիոնն արդեն տեղաբաշխվել է․ ԵՄ դեսպան Արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը նվազել է Իրենց համար փողոց ենք փակել, այօր մեզ թողում են անտուն. տնից զրկվող քաղաքացի Հարկատուները կվճարեն ծառայողական մեքենաների՝ «կարմիր գծերի» կայանման տարեկան՝ 160.000 դրամները Օրվա խորհուրդ Ozon առցանց հարթակի միջոցով արված գնումները մեկ ամսից ավելի է տեղ չեն հասնում, իսկ գրասենյակում կարծես ոչ ոք չկա Միջազգային կառույցները երբեք պահանջներ չեն ունեցել Անկախության հռչակագրի հանդեպ․ Գևորգ Դանիելյան Իրավապահներն արգելափակե՞լ են Դատախազության աշխատողների շարժը․ ուշագրավ մանրամասներ աղմկոտ գործից Աչքերի քրոնիկ հոգնածություն․ Ի՞նչ անեն համակարգչի առջև ժամեր շարունակ աշխատողները Շերը եւ նրա սիրելին՝ Ալեքսանդր Էդվարդսը, Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում կրել են նմանատիպ հագուստ Ասիայի ամենահարուստ մարդը ավելի քան 100,000 դոլար է ծախսել երկու ձիթենիների վրա, քանի որ դրանք «հաջողություն են բերում» Rolex-ի վաճառքն առաջին անգամ գերազանցել է 10 միլիարդ դոլարը Պարսկաստանում բենզինը 11 դրամ է, ինչո՞ւ այստեղ հարմար գին չէ. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը 6 տարի շարունակ տարբեր հայտարարություն է արել. «Ժողովուրդ» Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ Հայտնի է, թե Շառլ Ազնավուրի որ քանդակը կկանգնեցվի շանսոնյեի անվան հրապարակում Freedom House-ի զեկույցում Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» պետությունների շարքում Հասնելով ՀՀ Սահմանադրության փոփոխությանը՝ Ադրբեջանը կպահանջի Սյունիքը եւ Երեւանը. Չալաբյան Մարուքյանը «տեսլականների տարբերության» պատճառով հրաժարական է տվել Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից Թրամփը կհանդիպի Օրբանի հետ TIMED արբանյակը քիչ էր մնում բախվեր ռուսական հետախուզական զոնդի հետ Բնական աղետների համաշխարհային վնասը կազմում է 200 միլիարդ դոլար Փողեր ծախսել են, բայց Սնուփ Դոգի համերգը չի կայանում Եթե քաղաքացին գնում է արտագնա աշխատանքի, ուրեմն կառավարությունը թերացել է. Արթուր Խաչատրյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Նիկոլ Փաշինյանի խոսքերը որևէ հիմք չունեն. Մարիա Զախարովա «Վանաձոր» ՔԿՀ-ում դատապարտյալները կրկին հացադուլ են հայտարարել․ 53 անձ է դիմել բողոքի այդ ձևին Օրվա խորհուրդ Ռուսական «Գեոպրոմայնինգը», որին պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հայտնվել է պատժամիջոցների տակ 156 մլն 200 հազար դրամ․ 7 «գոլդ» համարներ գտան իրենց տերերին Եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի դեմ գանգատներից, ապա դա հիասթափության մեծ ալիք կբարձրացնի․ Սիրանուշ Սահակյան Ծեծկռտուք՝ Երևանում․ 8 հնդիկներին ծեծի ենթարկածները որոնվում են 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը շրջանառությունից հանելու մասին խոսք չկա. Անդրեասյան. VIDEO ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ չի հայտնաբերվել․ ՆԳՆ Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան Ինչպե՞ս քանդել դպրոցը, պետությունը․․․, Ի՞նչ է կատարվում Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում Մարտի 1-ից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. Պացիենտը դեղատուն պետք է գնա անձնագրով. Ինչպե՞ս է գործելու համակարգը Դավիթ Բալայանը չընտրվեց ՍԴ դատավոր. ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը Զախարովա. Փաշինյանի խոսքերը Հայաստանում հեղաշրջում իրականացնելու Ռուսաստանի կոչերի մասին որևէ հիմք չունեն Արեգակի վրա հզոր բռնկումները Երկրի վրա անսպասելի մագնիսական փոթորիկի են հանգեցրել 88-ամյա Ալեն Դելոնից 72 միավոր հրազեն է առգրավվել Փաշինյանը հերթական անգամ փակ հանդիպում կունենա ՔՊ-ականների հետ Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու ուղիները Ադրբեջանցի զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը․ ԱԱԾ Գագիկ Մելքոնյանի թոռան գործով տուժողը հրաժարվել է բողոքից Սմբատյանի անցած ուղին մեծ հնարավորություններ է տվել կնոջը եւ զոքանչին ԵՄ-ն մի քանի շաբաթ ուսումնասիրել է Ուկրաինա զինվորականներ ուղարկելու առաջարկը Թրամփը, ըստ նախնական արդյունքների, հաղթում է Միչիգանում հանրապետականների փրայմերիզում 36 տարի անց Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը որևէ փոփոխություն չկրեց. հայտարարություն
Հարցում

ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն․

«Հետք»-ը գրում է․

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մայիսի 5-ին անդրադառնալով ընդդիմության կողմից բարձրաձայնված անկլավների հնարավոր փոխանակման թեմային, նշել էր․ «Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական, կարելի է ասել, անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ մեծ աղերս չունի։ Մինչեւ այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, քանի որ երկու կողմից էլ անկլավ կա։ Գիտեք որ եւ՛ Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, եւ՛ Հայաստանի տարածքում կան անկլավներ, եւ նրանց տարածքները գրեթե հավասար են։ Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այն դեռեւս չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։

Գրիգորյանի այս խոսքերի վերաբերյալ 4 կետ ենք առանձնացրել, որոնք, մեր կարծիքով, արժանի են ուշադրության։

Առաջին․ Ընդհանրապես, փորձը ցույց է տվել, որ ՀՀ հանրային ու քաղաքական գործիչներից շատերն այս կամ այն միջազգային տերմինը, թերեւս, չիմացության պատճառով օգտագործում են սխալ տեղում կամ ձեւով։ Օրինակ՝ նույն Գրիգորյանը 2020 թ․ դեկտեմբերին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում էր, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիա է կատարվում։ Նման բան իրականում մինչ օրս տեղի չի ունեցել․ Հայաստանն ու Ադրբեջանը ո՛չ դելիմիտացիա են սկսել (ընդհանուր սահմանի որոշում քարտեզի վրա, որն առաջին փուլն է), ո՛չ էլ, առավել եւս, դեմարկացիա (ընդհանուր սահմանի անցկացում իրական պայմաններում՝ «հողի վրա», որը երկրորդ փուլն է)։

Երկիրը որբի գլուխ չէ, որ վրան վարսավիրություն սովորես

Այս անգամ անկլավների մասին Գրիգորյանն ասում է․ «Հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։ Իրականում այս միտքը սխալ է այնքանով, որ Արծվաշենը, որը ԱԽ քարտուղարը անվանում է «Հայաստանի անկլավ», իրականում Հայաստանի էքսկլավն է։ Նույնը վերաբերում է նախկին ադրբեջանական էքսկալվներին, որոնք ՀՀ պաշտոնյան անվանում է «Ադրբեջանի անկլավներ»։

Անկլավը օտար պետության սահմանների մեջ գտնվող եւ այդ պետությանը չպատկանող տարածք է։ Անկլավը կարող է լինել առանձին պետություն (օրինակ՝ Իտալիայի սահմաններով շրջափակված Սան Մարինոն) կամ մեկ այլ պետությանը պատկանող տարածք (նույն Արծվաշենը, որը շրջափակված է Ադրբեջանի սահմաններով, բայց անկախ չէ, այլ պատկանում է ՀՀ-ին)։ Եթե անկլավը ելք ունի դեպի ծով, ապա կոչվում է կիսաանկլավ։ Օրինակ՝ Մոնակոն կիսաանկլավ է, որովհետեւ շրջափակված է Ֆրանսիայի սահմաններով, սակայն ելք ունի դեպի Միջերկրական ծով։

Եթե անկլավն անկախ չէ եւ պատկանում է մեկ այլ պետության, ապա համարվում է վերջինիս էքսկլավը։ Արծվաշենը ՀՀ-ի էքսկլավն է։ Ռուսաստանի էքսկլավ է Կալինինգրադի մարզը, ավելի ճիշտ՝ այն կիսաէքսկլավ է, որովհետեւ ելք ունի դեպի Բալթիկ ծով։ Կալինինգրադի մարզը, ինչպես հայտնի է, ցամաքից շրջափակված է Լեհաստանի եւ Լիտվայի սահմաններով, սակայն վերջիններիս համար այն անկլավ չէ, քանի որ անկլավ ասելով՝ հասկանում ենք բացառապես մեկ պետության սահմաններով շրջափակված տարածք։ Նմանապես Նախիջեւանն Ադրբեջանի էքսկլավն է, սակայն անկլավ չէ որեւէ մեկի համար, քանի որ սահմանակցում է ոչ թե 1, այլ 3 պետության՝ Հայաստանին, Իրանին, Թուրքիային։

Այսպիսով՝ ՀՀ-ի մաս կազմող Արծվաշենն անկլավ է Ադրբեջանի համար, բայց ոչ Հայաստանի։ Մեզ համար այն էքսկլավ է։ Նմանապես Վերին Ոսկեպարը, Բարխուդարլու-Սոֆուլուն եւ Տիգրանաշենը, ըստ խորհրդային վարչատարածքային բաժանման, համարվել են Ադրբեջանի էքսկլավներ։

Արցախյան առաջին պատերազմի տարիներին Արծվաշենն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ վերջինիս վերոնշյալ 3 էքսկլավներն անցել են ՀՀ-ին։

Երկրորդ․ Արմեն Գրիգորյանն ասում է, թե հայկական ու ադրբեջանական էքսկալվների տարածքները գրեթե հավասար են։ «Գրեթե» բառն այստեղ չի փրկում իրավիճակը, քանի որ Արծվաշենի տարածքը, ինչպես ցույց է տալիս «Google»-ի քարտեզի միջոցով արված չափումը (սա պաշտոնական եւ ստույգ տվյալ չէ, բայց, ամեն դեպքում, կողմնորոշող թիվ է), 38,1 քառ․ կմ է, իսկ ադրբեջանական էքսկլավների ընդհանուր մակերեսը 44,2 քառ․ կմ է՝ Արծվաշենի տարածքից 6,1 քառ․ կմ-ով կամ 16 %-ով ավելի մեծ։ Նման պարագայում տրամաբանական չէ, նույնիսկ սխալ է երկու թվերը «գրեթե հավասար» համարելը։Քարտեզում գունավոր նշված են անկլավները․ Արծվաշենը՝ վարդագույն, մյուս երեքը՝ դեղին․ մանրամասների համար սեղմեք դրանց վրա

Կարեւոր է նաեւ նշել, որ խորհրդային տարիներին Ադրբեջանի 3 էքսկլավներն արհեստականորեն ձեւավորվել են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վրա կամ հարեւանությամբ։ Այսպես՝ Տիգրանաշենը (Քյարքի), որն, ըստ քարտեզի, ընդգրկում է 8,4 քառ․ կամ տարածք, գտնվում է միջպետական Մ-2 (Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) ճանապարհի վրա։ Ճիշտ է Մ-2-ի Երասխ-Տիգրանաշեն հատվածին այլընտրանք է հանրապետական Հ-10 ճանապարհը (Ոսկետափ-Վեդի-Լանջառ), բայց դրանից Տիգրանաշենի նշանակությունն ամենեւին չի նվազում։Տիգրանաշեն
2. Մ-2 ճանապարհը
3. Հ-10 ճանապարհը
Իր հերթին Բարխուդարլու-Սոֆուլու անկլավը (տարածքը՝ 10,2 քառ․ կմ, այստեղ են եղել նախկին Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերը) ձեւավորվել է միջպետական Մ-4 (Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման) մայրուղու վրա, որը հասկանալի պատճառներով այսօր դեպի Ադրբեջան միջպետական երթեւեկին չի ծառայում, սակայն նախկին անկլավի տարածքով Մ-4 մայրուղին դուրս է գալիս դեպի Հ-37 ճանապարհ (Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար)։ Վերջինս Տավուշի մարզկենտրոն Իջեւանին է կապում ոչ միայն համայնքների խոշորացման արդյունքում դրան միացված Այգեհովիտ ու Վազաշեն գյուղերը, այլեւ ամբողջ Բերդի տարածաշրջանը (նախկին Շամշադինի շրջանը), որը հիմա մեկ խոշորացված համայնք է Բերդ անունով։ Ճիշտ է, Իջեւանը Բերդին միացնում է նաեւ Հ-36 ճանապարհը (Իջեւան-Նավուր-Բերդ-Այգեպար), բայց սահմանապահ Կայան գյուղի մոտ Մ-4-ից ճյուղավորվող եւ ապա մյուս սահմանային բնակավայրերն իրար կապող Հ-37-ի ռազմավարական նշանակությունը միանգամայն այլ է։Բարխուդարլու-Սոֆուլու
2. Մ-4 ճանապարհը
3. Հ-37 ճանապարհը
4. Հ-36 ճանապարհը
5. Մ-16 ճանապարհը
Բարխուդարլու-Սոֆուլու անկլավը գտնվում է նաեւ Իջեւան-Ղազախ այլեւս չգործող երկաթուղու վրա, որը կարեւոր դեր ուներ խորհրդային տարիներին։ Բացի դրանից՝ անկլավի հարեւանությամբ Մ-4 մայրուղուց սկսվում է Մ-16 միջպետական ճանապարհը (Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6), որը Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղի մոտ միանում է Վանաձորից դեպի Վրաստան գնացող Մ-6 մայրուղուն (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման)։

Ոսկեպար գյուղի մոտ՝ Մ-16 մայրուղու հարեւանությամբ, խորհրդային տարիներին ձեւավորվել է Վերին Ոսկեպար անկլավը, որը երեքից ամենամեծն է՝ 25,6 քառ․ կմ։Վերին Ոսկեպար
2. Ոսկեպար
3. Մ-16 ճանապարհը
4. Մ-6 ճանապարհը
Երրորդ․ Չնայած թե՛ Հայաստանում կային ադրբեջանաբնակ գյուղեր, թե՛ Ադրբեջանում հայաբնակներ, ինչպես տեսնում ենք, անկլավները ձեւավորվել էին անհամարժեք սկզբունքներով։ Ադրբեջանական միավորները սեպի պես խրված էին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վրա, ինչը չենք կարող ասել Արծվաշենի մասին, որը Ադրբեջանի համար ոչ մի տեղ էլ չէր տանում, «փակուղի» էր, բայց խնդիրն այն է, որ Արծվաշենը նախկինում անկլավ չի եղել, այլ Հայաստանի անբաժան տարածքի մի մասը։

Շեշտենք՝ բոլոր անկլավներն էլ եղել են հայկական հողեր։ Այսինքն՝ դրանց ձեւավորումից Հայաստանը տարածքային առումով միայն տուժել է։1928 թ․ այս քարտեզն ապացուցում է, որ Արծվաշենը (այն ժամանակ՝ Բաշգյուղ, ներկայում՝ Բաշքենդ) եղել է ոչ թե անկլավ, այլ Խորհրդային Հայաստանի Դիլիջանի գավառի մի մասը (1937-ին գյուղը մտցվել է Հայաստանի Կրասնոսելսկի (Ճամբարակ) շրջանի մեջ)։ 19-րդ դարում հիմնադրված Արծվաշենը մինչեւ 1992-ի օգոստոս, երբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, ունեցել է հայկական բնակչություն։ Սակայն հայկական հետքը Արծվաշենում սկսվել է ոչ թե ներկա բնակավայրի հիմնադրումից՝ 19-րդ դարից, այլ շատ ավելի վաղ, ինչի մասին խոսում են 9-10-րդ դարերի հայկական պատմամշակութային հուշարձանները։

Քարտեզում երեւում է նաեւ, որ ներկայիս Տավուշի մարզի տարածքում Խորհրդային Ադրբեջանը 1928-ին չուներ էքսկլավներ, դրանք ձեւավորվել են հետո։ Դրանցից Վերին Ոսկեպարը, որն Ադրբեջանի ամենամեծ էքսկլավն էր ՀՀ սահմաններից ներս, իր ադրբեջանական անունը՝ Յուխարը Ասկիպարա, ստացել էր հայկական տարբերակի աղավաղումից։ Ստացվել էր այնպես, որ Նոյեմբերյանի նախկին շրջանի Ոսկեպար հայկական գյուղի արեւմուտքում այս անկլավն էր՝ ադրբեջանական բնակչությամբ, իսկ արեւելքում՝ Ադրբեջանի տարածքում՝ Ներքին Ոսկեպար (Աշաղը Ասկիպարա) գյուղը, որը եւս ադրբեջանաբնակ էր, իսկ այժմ ավերակ է եւ չեզոք գոտու մի մաս հակամարտ զորքերի միջեւ։ Մինչեւ 19-րդ դարը Վերին Ոսկեպարում հայեր են ապրել, իսկ հետո այստեղ ադրբեջանցիներ են հաստատվել (այն ժամանակ ադրբեջանցի հասկացություն գոյություն չուներ․ այդ մարդիկ հայտնի էին որպես կովկասցի թուրքեր կամ թաթարներ)։ Վերին Ոսկեպարում եւս պահպանվել են միջնադարյան հայկական հուշարձաններ։

Հայկական տարածք է եղել նաեւ ներկայիս Տիգրանաշենը, որը հայտնի է Քյարքի անունով եւս։ Իրականում սա բնակավայրի հայկական Քարքե անվան ադրբեջանական աղավաղված տարբերակն է, ինչը տեսանք նաեւ Վերին ու Ներքին Ոսկեպարների պարագայում։

Քարքեի հայկական լինելուն նախորդ տարվա հունիսին անդրադարձ կատարեց ՀՀ մարդու իրավունքների այն ժամանակվա պաշտպան Արման Թաթոյանը։ 1926 թ․ Խորհրդային Հայաստանի քարտեզի ներկայացմամբ՝ պաշտպանն ապացուցել էր, որ ոչ միայն Քարքեն, այլեւ դրա հարեւան Գենուտը (անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից), որը գտնվում էր Նախիջեւանի սահմանին ավելի մոտ, եղել են Հայաստանի տարածքում։Թյուրքական ջաֆարլու ցեղի բնակեցման հետեւանքով Գենուտը կիսվել էր երկու մասի՝ Ջաֆարլու եւ Գյունութ (Գենուտի աղավաղված ձեւն է) անուններով։ Օտարահունչ անվանափոխության ենթարկված Քյարքին, Գյունութն ու Ջաֆարլուն, այդուհանդերձ, 1926-ին Հայաստանի կազմում էին։ Նույնը հուշում է նաեւ 1928-ի քարտեզը։ Այսինքն՝ այս գյուղերը դրանից հետո են զիջվել Ադրբեջանին, իսկ ավելի կոնկրետ՝ դրա կազմ մտցված Նախիջեւանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը։

Չորրորդ․ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր խոսքում ասել է․ «Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։

Իսկ Հայաստանի որոշ տարածքներ իբր ադրբեջանական լինելու թշնամական թեզերին անդրադառնալիս Գրիգորյանը նկատել է, որ նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձեւավորմանն ու հանգիստ մթնոլորտում աշխատելուն։ «Հույս ունենք, որ նման հայտարարություններ հնարավորինս քիչ կլինեն»,- նշել է նա։

Քանի որ Արմեն Գրիգորյանի ասածները հասնում են նաեւ դիմացի կողմին, տարօրինակ է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ոչ թե ՀՀ պաշտոնական դիրքորոշման, ինչ-որ հարցի շուրջ համոզմունքի կամ գոնե կարծիքի մասին խոսելը, այլ հույսի։ Նման կրավորական վարքագիծը միայն հավելյալ ոգեւորում է պատերազմում հաջողության հասած ագրեսորին, որը դրանից հետո էլ շարունակում է հայատյաց, ծավալապաշտական, ռազմաշունչ հռետորաբանությունն ու վարքագիծը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan