Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
ՄԻՊ-ն ու իր աշխտակազմը այս օրերին պետք է լինի Կիրանցում. Գեղամ Նազարյան Երկրապահ համարվող կառույցը մեքենան վարել է դեպի բնակիչները, այդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց փակել են․ Արծվիկ Մինասյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Փարպի գյուղից հատուկ ակցիային մասնակցելու համար Երևան էր եկել 70-ամյա մի մարդ Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Freedom House-ը մտահոգություն է հայնել, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (տեսանյութ) Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց կսկսենք, երբ փողոցում բավարար ուժ կլինի ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Սաղաթելյան Վահան Քերոբյանի եղբայրը կառաավարության շենքի դիմաց ակցիա էր անում Ճանապարհից երևում են նշաձողերը Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Բաքուն հաստատակամ է կարգավորման գործընթացի բոլոր կետերում իրական արդյունքների հասնելու հարցում. Բայրամով «Գետի՛նն ենք մտնում ձեր փոխարեն»․ քաղաքացիները հանդիմանում են Կիրանցի ճանապարհը փակած ոստիկաններին Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան շարունակել մնալ դատավոր Արծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել «Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Եվրոպական գրադարաններից գողացել են ռուս դասականների ավելի քան 170 հազվագյուտ հրատարակություն և փոխարինվել են պատճեններով Իրավիճակը Կիրանցի ճանապարհին այս պահին Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Շատ վատ ֆանտազիա ունեն` կարելի էր գոնե խելքին մոտ բաներ տարածել Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի, բայց միակ և գլխավոր հանցագործը եղել և լինելու է քաղաքական իշխանությունը Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա Չգիտեմ` ով էր դրանց ղեկավարը, էդ սև բերետների, բառիս բուն իմաստով փախավ. Բագրատ սրբազան Անցյալում շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել Երբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է.Գեղամ Նազարյան Ասել են` պիտի գնանք ականները հանենք, ասել ենք` որ հանեք, թուրքերը կգան. ջարդելով, քաշելով տարան. բերման ենթարկված Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին Ի՞նչ պիտի անենք, բալա ջան. փաստորեն մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում. կիրանցեցի կանայք Ազգային ժողովի նիստը (տեսանյութ) Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան Սրտի լուսային դեֆիբրիլյացիան բարեհաջող կերպով փորձարկվել է մկների վրա. Chaos Գիտնականը բացահայտել է «փարավոնի անեծքի» պատճառը Դինոզավրերի ինտելեկտը գերագնահատվել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում Ինչ կլինի միջուկային ապոկալիպսիսից հետո. բացատրում է գիտությունը Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel» -ը բախվել է ձիուն․ վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Տնտեսության քողարկված խնդիրները Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Հարցում

Ես տեսել եմ դժոխքը, տեսել եմ աշխարհի վերջը․ այլ բառեր մտքիս չեն գալիս․ Հունան Թադևոսյան

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը mediahub-ում գրել է․

«Անցավ ցավոտ մեկ ամիս։ Կհարցնեք ինչպե՞ս, պատասխանեմ։ Ժամանակագրության առումով, այո, մեկ ամիս անցավ Արցախի կորստից, բովանդակային առումով՝ սա փորձություն էր, ցավի, զրկանքի, դժողքի, երբ կանգնում ես կյանքի ու մահվան ճամփաբաժանին, ներկայի ու անցյալի խաչմերուկում և հստակ գիտակցում ես, որ այն, ինչ ներկա էր երեկ, այսօր դարձել է անցյալ։

Մեկ ամիս առաջ այս օրը, ուղիղ կեսօրին, պաշարված Արցախի հերթական օրերից մեկն էր, երբ հանկարծակիի եկանք թշնամու հրետանու, օդուժի, հրթիռների ձայներից։ Բոլորս վեր թռանք, սկսվեց, ասացինք ու առանց վարանելու դուրս եկանք աշխատավայրից, օգնելու և ապաստարան տեղափոխելու այդ ժամին Ստեփանակերտի գլխավոր պողոտայով անցնող աղեկտուր լացող երեխաներին, ծերերին ու կանանց։

Ապաստարանում ծվարել ու կուչ են եկել բոլորը։ Քար լռություն է։ Կապ չկա, որի բացակայության պատճառով չգիտենք, թե ի՞նչ է կատարվում շրջաններում, իսկ Ստեփանակերտը տնքում էր արկերի պայթյունների տակ, մեկ րոպե անգամ չի դադարում օդային տագնապի ձայնը։ Ներքին կապով հասկացանք, որ պատերազմ է բոլոր ուղղություններով, թիրախում՝ քաղաքացիական ու հասարակական նշանակության օբյեկտներ են նաև։

Արցախի երկնքում թանձրացել էր դաժան պատերազմի վառոդի հոտը։ Րոպեներ անց քաղաքում ավելացան շտապ օգնության ու փրկարար ծառայության մեքենաները։ Բնակելի շենք է հրետակոծվել, քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորներ ունենք։

Հանրապետական բժշկական կենտրոնում ասեղ գցելու տեղ անգամ չկար, վիրավորներին առաջին անհրաժեշտ բուժօգնություն էր ցուցաբերվում անգամ միջանցքներում։ Հերոսական աշխատանք էին կատարում պատերազմների փորձությունն անցած ճերմակ բանակի մարտիկները։

Ռազմական գործողությունները շարունակվում են։ Արցախի բանակը գուցե թե կանխատեսելով պատերազմի ելքը, փորձում էր հնարավորինս շատ կորուստներ պատճառել թշնամուն։ Այդպես էլ եղավ. մի օր կպատմեմ այդ մասին։

Գիշերը լուրեր են պտտվում, որ անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվում են Մարտակերտի վերին ենթաշրջանի գյուղերը, քանի որ թեժ մարտեր են ընթանում Կաշենի հանքավայրում, հարակից գյուղերում, ադրբեջանական զինուժի ուղղությունը Սարսանգի ջրամբարն էր։

Գիշերը չենք քնում, քաղաքը ապաստարանում է։ Լույսը բարի չբացվեց, առաջնագծից ստացվող լուրերը՝ անհանգստացնող են։

Մեր խումբը տեղափոխվեց օպերատիվ շտաբ, որտեղ հավաքագրվում էին անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց տվյալները։ Շրջաններից տարհանված մարդիկ անհավանական թվացող պատմություններ են պատմում, մենք վավերագրում ենք։ Փրկվելու համար ընտանիքներով, մանկահասակ երեխաների ու ծերերի հետ գիշերը՝ Ստեփանակերտ հասնելու համար ոտքով կիլոմետրեր են հատել։ Նրանց մի մասը խոշտանգվել է ճանապարհին, շատերը մազապուրծ են եղել։

Ի՞նչ էր դա. արհավի՞րք, ահաբեկչությո՞ւն, ի՞նչ էր դա։ Մեկ բառով, Արցախում կատարվածը՝ ցեղասպանություն էր, էթնիկ զտման դասական օրինակ։

Մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ձեռք է բերվում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն՝ ցավոտ զիջումներով։ Հազարամյակների հետք ու ստորագրություն ունեցող հայկական Արցախը կորցնում ենք։ Մինչ մենք զբաղված էինք անհետ կորածների հարցերով, տարհանված բնակիչների հոգսերով ու խնդիրներով, բռնի տեղահանության ֆոնին Ասկերանի շրջանի վառելիքի պահեստում տեղի ունեցավ անսպասելի պայթյուն, որը միայն աղ լցրեց մեր տառապանքին, խլեց բազմաթիվ կյանքեր, շատերը կիսակյանք տեղափոխվեցին բուժհաստատություններ, ավելացավ փրկարարների ու բժիշկների աշխատանքի ծավալը։

Դա իմ ապրած կյանքի ամենաչապրած օրն էր։

Երբևէ տեսել ե՞ք, երբ մարդը կանգնում է քո դիմաց ու պարում ցավից, խնդրում, որ օգնես, տեսե՞լ եք՝ ինչպես է երեխան կրակի օջախի կողքին պապա կանչում, մտածում, որ կլսի, դուրս կգա և կամ հայրն ինչպես է հոգեվարքի մեջ փնտրում 2 որդիներին։ Դա նման էր աշխարհի վերջին։

Դիակները դուրս բերելիս ես մտածում էի, որ գուցե իրենք են փրկվել, այդ մենք ենք դժոխքում։

Մղձավանջը տոնի էր վերածվում այն ժամանակ, երբ փրկարարները դիրքերից կամ բնակավայրերից ողջ մարդ են տարհանում…

Ի վերջո, եկավ գնալու պահը։ Նույնիսկ ամենահամարձակ մտքում ես չեմ մտածել, որ կգա մի օր, երբ ես ստիպված կհեռանամ Արցախից։ Դա նման էր, երբ երեխային առանց մոր համաձայնության որդեգրեն ու այլ երկիր տեղափոխեն, մայր ու որդի իրարից հեռու կտառապեն։

Ես ամեն օր արթնանում եմ այն հույսով, որ մեզ հետ կատարվածն ընդամենը երազ էր, որ հիմա ամեն բան իր տեղը կընկնի։ Արցախն իմ ինքնությունն է, մենք հավերժ սիրահարված ենք իրար։

Ես Երևանում եմ, բայց հավերժ հենված, եթե կուզեք՝ կապված Արցախին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan