Այսօր՝ 03 դեկտեմբերի 2023թ., 00:00
Ի՞նչ է արվելու տնտեսական կոլապսը կանխելու համար, եթե Լարսի ճանապարհը չբացվի․ Գարիկ Քեռյան Արցախը հայաթափվել է, բայց Երեւանն ավելի շատ անհանգիստ է կարմիր գծերի թանկացումից․ Շարմազանով Նեթանյահուն «Մոսադի» ներկայացուցիչներին կարգադրել է հեռանալ Կատարի բանակցություններից Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15,000-ը Հայտնի է դարձել առավելագույն գումարը, որը կարող է ստանալ Եվրո-2024-ի հաղթողը Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ Հռոմի պապն առաջարկել է ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին Մեսսին խոսել է առաջիկա ԱԱ-ին մասնակցելու հավանականության մասին Լիտվան ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր կստանա 2024 թվականին Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել ԱՄՆ-ն Թուրքիային F-16 կործանիչներ չի մատակարարում՝ չնայած վճարմանը. Էրդողան Եվրահանձնակատարը կանխատեսում է, որ Ուկրաինան պատրաստ կլինի դեկտեմբերին ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններին Էրդողանը հայտարարել է, որ երբեք ՀԱՄԱՍ-ը չի ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Իսրայելի թիմին Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների Օրվա իշխանությունը ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ․ Իշխան Սաղաթելյան «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ․ Sputnik Արմենիա Ռիսկային ներդրում. ինչպե՞ս է «Սիթի բայք»-ը ներգրավել տասնյակ հազարավոր քաղաքացիների, և ովքե՞ր են ծրագրի հետևում․ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է. փաստաբան ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն․ Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից․ Մեր ազգի դժբախտությունների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը․ Վեհափառ Հայրապետ Մադրիդում ուղղաթիռն ընկել է ճանապարհի վրա Տիգրիս և Եփրատ գետերը ցամաքելու վտանգի տակ են. Իրաքի նախագահը հայտարարել է երկրում ջրի ճգնաժամի մասին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց, սակայն նրա նկատմամբ իշխանության հետապնդումները շարունակվում են․ Տիգրան Աբրահամյան Լեոն Հարթը երկրորդն է դասակարգման աղյուսակում. WBA Սուրեն Պապիկյանը ՏԻՄ-երում ճնումներ է գործադրում՝ օգտագործելով բանակի ռեսուրսները. Լևոն Զուրաբյան Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Անտեսեցի նրան խաղադաշտում, քանի որ վրդովված էի և կարծում էի՝ նրա հայտարարությունը տեղին չէ․ Մեսսին՝ Լևանդովսկու մասին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում պահվող Արցախի նախկին ղեկավարներին և Ռուբեն Վարդանյանին. Լևոն Զուրաբյան Հայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի առաջնության եզրափակիչում են Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում հրդեհի հետևանքով քիմիական նյութերով բալոններ են պայթել Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է մնում 13 սանտիմետրով Լոռու մարզում բախվել են Lexus-ն ու Volkswagen-ը․ Lexus-ը հաշվառված է Սպիտակի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է քաղաքապետին. կան վիրավորներ. Գազան կրկին դարձել է երեխաների համար ամենավտանգավոր վայրը․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Ուրախ եմ, որ կմնամ Բավարիայում ևս մեկ տարի․ Նոյեր Գազայի հատվածում հրադադարից հետո զոհվել է առնվազն 178 մարդ Իսրայելն արգելել է հումանիտար օգնության մատակարարումը Գազա «Ռաֆահ» անցակետով Նիկոլ Փաշինյանին ևս մեկ լիազորություն կտրվի. նոր որոշում. Դնեպրում պայթյուններ են որոտացել․ Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել Ինչ հարցեր են քննարկել ՔՊ-ականները Փաշինյանի հետ. Նարեկ Մալյանն ու Մամիկոն Ասլանյանը նույն խցում են նստած․ Ում է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ինչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ Քիչ ֆուտբոլիստներ կարող են ասել, որ հասել են ամեն ինչի․ Մեսսի Թուրքիայի քննադատության թիրախում հայտնված Իսրայելը Թուրքիայի հետ պաշտպանում էր Ադրբեջանի ագրեսիան Արցախի ու ՀՀ-ի դեմ․ Տիգրան Աբրահամյան Բռնցքամարտի պատանեկան ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցիչները եզրափակչում Իրանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել COP-28-ին՝ Իսրայելի ներկայության պատճառով Ամերիկացին նախկին կնոջը դատի է տվել՝ վիճակախաղում 1,35 մլրդ դոլար շահելու լուրը բարեկամներին պատմելու համար Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի նախագահները Լուկաշենկոյի պատճառով հրաժարվել են Դուբայում ՄԱԿ-ի համաժողովի խմբակային լուսանկարից Բոտիչելլիի «կորած» կտավներից մեկը, 109 մլն դոլար արժողությամբ, գտել են Իտալիայի հարավում Հիմա վերադառնալու ճիշտ ժամանակն է. Նադալ Էվերթոնը բողոքարկել է Պրեմիեր լիգայի 10 միավորից զրկվելու որոշումը Հրադադարի ժամկետի ավարտից հետո Գազայում ավելի քան 100 մարդ է զոհվել Ամենաթողությունն ու անմխիթար վիճակն առողջապահության ոլորտում, գումարների անընդհատ աճի ֆոնին, տարօրինակ է. Անուշ Պողոսյան Պուտինն իր խոսքի տերն է, բայց կարող է «սառել» նրանց նկատմամբ, ովքեր չեն պահում իրենց խոստումները. Նազարբաևը կիսվել է հուշերով Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ-ի զեկուցող Բայրամովի հայտարարությունը կարելի է որակել իրողությունների հետ հակադրության մեջ գտնվող ցանկալի պնդումների շարք. Գարդման-Շիրվան- Նախիջևան միություն Ավստրալիայի աբորիգեններն առաջինն էին, որ հաց էին թխում դեռևս 34 հազար տարի առաջ. ուսումնասիրություն Գիտնականները պատրաստվում են օրերս բացահայտել Քեոփսի բուրգի գլխավոր գաղտնիքը Գիտնականները գտել են ոսկե խլուրդներ, որոնք ավելի քան 80 տարի անհետացած էին համարվում Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը տարեսկզբից աճել է 38,6 միլիարդ դոլարով. Bloomberg Հայաստանը հրաժարվել է Ռոսսելխոզնադզորի հետ բանակցություններից. ֆերմեր 44-օրյայից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 80-90 հայ կա. Տիգրան Աբրահամյան Ամանորյա քեֆերի են պատրաստվում ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել Ունենալով մեծ բիզնեսներ Ռուսաստանում, զբաղվում է հակառուսական ակտիվ քարոզչությամբ Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Ագրարային համալսարանը դատական հայցեր է ներկայացրել նախկին ուսանողների դեմ Քաղաքապետարանը 32 մլն դրամի դրոշ կտեղադրի Ում ասեն, նրան էլ կընտրեն Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ Ալավերդին զավթելու իշխանության մեկամյա օպերացիաները վճռորոշ փուլ են մտել Երեք ընտրություն՝ մեկ նստաշրջանում. ինչ է սպասվում դեկտեմբերի 5-ից Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները ԱՄՆ-ը դժգոհ է Թուրքիայից Քննիչ հանձնաժողովն ավարտում է իր աշխատանքը. զեկույցը կներկայացվի երկու ամիս անց
Հարցում

Այրվածքաբանության ազգային կենտրոնում ԼՂ-ում պայթյունից այրվածք ստացած 86 անձ է բուժվում. ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին ուժեղ պայթյունից տուժածներից 86 անձ սեպտեմբերի 27-ի դրությամբ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում է ստանում. նրանցից ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը:

«Բոլորը նույնականացված են: Մեծ մասը գտնվում է ծանր վիճակում, ունենք նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնք վերակենդանացման բաժանմունքում են, սակայն բոլորը գիտակցության մեջ են: Բուժառուներից մեկը կին է, մնացածը՝ տղամարդ»,- նշեց նա:

Կենտրոնի տնօրենն ընդգծեց՝ մասնագիտական ռեսուրսը բավարարում է, ունեն կամավորներ՝ բուժքույրական, սանիտարական աշխատանքը կատարվում է, ինչը չափազանց կարևոր է: Նրա խոսքով՝ այրվածքաբանության թիմը փորձառու է: ՈՒնեն Իսպանիայից՝ 4, Մեծ Բրիտանիայից 1 բժիշկ, որոնց թվում են վերակենդանացման մասնագետը, պլաստիկ, ռեկոնստրուկտիվ վիրաբույժները:

«Ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է, որ հարազատների հետ տարվող աշխատանքը սահմանափակվում է, թեպետ, դա ևս շատ կարևոր է: Հիմա բժշկական անձնակազմին պետք է մաքսիմալ ազատ թողնել, որպեսզի կարողանան կատարել իրենց առաջ դրված պարտավորվածությունը»,- ասաց նա:

Կենտրոնը հոգում է բուժառուների սննդի, հագուստի հարցը: Այդ համատեքստում հատուկ պարագաներ են հատկացվում բուժման պրոցեսը պատշաճ ու դյուրին կազմակերպելու համար։

«Այս պահին բժշկական տեսանկյունից ամեն ինչ արվում է. թե՛ նախարարությունը, թե՛ տարբեր կազմակերպություններ մեզ աջակցում են, ինչ անհրաժեշտ է՝ մենք ունենք»,- ընդգծեց նա:

Ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ այս պահին բուժհաստատությունը սահմանափակել է հիվանդների հոսքը, բայց առկա են թեթև վիճակում գտնվող բուժառուներ, որոնց այլ բաժանմունք տեղափոխելու պարագայում հնարավոր կլինի հավելյալ ժամանակ հատկացնել առավել ծանր հիվանդներին։

«Այրվածքաբաններին որոշակի ծանրաբեռնվածությունից ազատելով՝ կկարողանանք հաջորդ ընդունելությունն իրականացնել»,- շեշտեց նա:

Հովհաննիսյանը նշեց՝ բուժառուների մի մասի մոտ այրվածքի մակերեսն է մեծ՝ դեմքի, վերջույթների հատվածում, մյուս մասի մոտ մակերեսը փոքր է, սակայն այրվածքը խորն է, ինչը վիրաբուժական աշխատանք է պահանջում:

Կենտրոնից տեղեկացրեցին՝ այս պահին բոլորը վիրակապման փուլում են: Օրվա ավարտին ծանրության վիճակի հստակ գնահատական կունենան:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan